Այսօր՝ 22 հոկտեմբերի 2020թ., 00:00
Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Արցախի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել «Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերի ազդեցիկ լուռ ակցիան. պարաններին երեխաների ու կանանց արյունոտ շորեր են Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո ԱԺ արտահերթ նիստ կգումարվի ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ
Հարցում

Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան

«Ինձ համար ամենասարսափելիներից մեկը Աչաջուր առողջական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցն էր, քանի որ Աչաջուրը սահմանամերձ գոտի է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով մինչև 150 ծնունդ ունեցող ծննդատների փակման վերաբերյալ Կառավարության որոշմանը։

Նրա խոսքով, ծննդատների փակման նախագիծը ազգադավ ծրագիր է։ Բժիշկը նշում է՝ սահմանամերձ գոտիներում գտնվող համայնքները ամրապնդելու փոխարեն բնակիչներին տեղահան են անում.

«Եթե չկան ապրելու համար անհրաժեշտ պայմաններ, բնական է, որ մարդիկ պետք է տեղափոխվեն կենտրոններ»։

Նունե Ներսիսյանը տեղեկացրեց, որ Աչաջուր համայնքի ծննդատունը միայն վիրահատարան չունի, և վիրահատական սեղան։

«Այդ ժամանակ ես դիմեցի Պերճ Աբգարյանին (Ֆրեզնոյի հայ համայնքի հյուպատոս), և նա մեծ ուրախությամբ մարտ ամսին եղավ Երևանում։ Տավուշի մարզպետը ևս իր պատրաստակամությունը հայտնեց մեզ օգնելու հարցում։ Սակայն կորոնավիրուսի ալիքը տարածվեց ամբողջ աշխարհով, ճանապարհները փակվեցին, և վիրասրահի կառուցումը ուշացավ։ Բայց խնդիրն այդ չէ, այլ այն, որ Արսեն Թորոսյանն իր հերթական կապրիզն է անում, և որոշել է փակել ծննդատունը։ Կոնկրետ Աչաջրի թեման իր համար կապրիզ է»,- շեշտեց Նունե Ներսիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ըստ օդում կախված լուրերի, Արսեն Թորոսյանն ասել է՝ Աչաջուրը կփակի, նոր ինքը հրաժարական կտա։

«Եղվարդի ծննդատունն էլ պետք է փակվեր՝ նույն մեկնաբանությամբ, որ ծնունդները քիչ են, իսկ ծննդատունը վերազինված չէր, բայց տնօրենի փոխվելուց հետո չփակվեց այդ ծննդատունը։ Հիմա Աչաջուրը չի փակվել, բայց լիցենզիան ժամանակավորապես կասեցվել է։ Բայց կոչ եմ անում Թորոսյանին՝ հրաժարական տալ, եթե ինքն այքան իր խոսքի տեր տղամարդ է, Աչաջուրի աշխատանքները կասեցված են։ Ազգն էլ կասին՝ Թորոսյանը տղամարդավարի մի բան կարողանում է անել»։

Նունե Ներսիսյանը նշեց, որ ծննդատան լիցենզիայի կասեցումից առաջ յոթ ամիս Աչաջուրի ծննդաբերական բաժանմունքը գործել է, ունեցել են 30-40 ծնունդներ, բայց այդ գումարները չեն փոխհատուցվել։

«Կարծում եմ, որ Արսեն Թորոսյանն այդ գումարները կվերադարձնի, քանի որ ծնունդները եղել են, և բաժանմունքն ունեցել է լիցենզիա։ Եթե չտվեց, բուժանձնակազմին օգնելու եմ դատարան գնալ և իրենց աշխատանքի գումարը պահանջել»,- ասաց նա։

Բժիշկը տեղեկացրեց, որ ամերիկահայ բարերարների օգնությամբ շուտով Աչաջրի ծննդատունը կվերազինվի, և թերությունները կշտկվեն, որից հետո պետք է լիցենզիան կրկին գործի, քանի որ կասեցման որոշման մեջ նշված է՝ լիցենզիան կասեցվում է, քանի դեռ հիվանդանոցում առկա թերությունները չեն շտկվել և ծննդատունը չի վերազինվել։

«Սակայն ես խորհուրդ կտայի «Աչաջուր» առողջական կենտրոնի տնօրինությանը՝ դատի տալ Արսեն Թորոսյանին, քանի որ «Աչաջուր»-ը ՊՈԱԿ է, և թերությունները պետք է Առողջապահության նախարարությունը կարգավորեր։ Մարդը երեք ամիսը մեկ պարգևավճար է ստանում, դրա փոխարեն 15 մլն եթե տրամադրեր, Աչաջուր առողջական կենտրոնում այս խնդիրը չէր լինի։ Սա ազգադավ ծրագիր է, ես չեմ պատկերացնում առողջապահության նախարար, որը չսիրի ազգը, որը չմտածի ազգի անվտանգության մասին»,- նշեց նա։

Ն. Ներսիսյանի խոսքով, առողջապահությունը ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է, ու այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. «Ամեն ինչ է այդ մարդը, բացի նվիրյալ աշխատողից, բացի Առողջապահության նախարարից և ազգ սիրող մարդուց»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan