Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00
Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Ավրաամ Ռուսոն եւ Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել են Արցախի մասին (տեսանյութ) ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ «Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները «Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից Պեգովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ) Ընթանում են օջախային մարտեր Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Արցախի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել «Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերի ազդեցիկ լուռ ակցիան. պարաններին երեխաների ու կանանց արյունոտ շորեր են Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում
Հարցում

Կասյանի գյուղմթերքի տոնավաճառն այսուհետև կգործի Հրազդան տոնավաճառի տարածքում

Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում ավելի քան 10 տարի ոչ աշխատանքային օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կշարունակի աշխատել Հրազդան մարզադաշտին կից նախկին տոնավաճառի տարածքում, հայտնում է 168.am-ը:

Մի քանի շաբաթ տոնավաճառում իրենց արտադրանքն իրացնող գյուղացիների ու Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի և կառավարության միջև ընթացող բանակցություններն ու վեճերը, կարելի է ասել, ստացան հանգուցալուծում:

«Մեզ Հրազդան ստադիոնի կողքն են առաջարկել, որ մյուս շաբաթվանից գնանք ընդեղ: Էդ քննարկումներն ա էթում՝ տարածքի հետ կապված, գնացինք, տեսանք, տենանք՝ ինչ պայմաններով, ինչ ժամանակով, վաղը, որ նորից խնդիր չառաջանա, ասեն՝ «մեկ էլ ստեղ մի կանգնեք»: Հույս ունենանք՝ գոնե մյուս շաբաթվանից նորմալ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական տոնավաճառում գյուղմթերք վաճառող գյուղացիներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը: Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Հակոբ Գրիգորյանը 168.am-ին ասել էր, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացնում է այդ հատվածում ապրող բնակիչների և հարակից տարածքների տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկել էին իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ, Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, Հրազդան տոնավաճառի տարածքում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չեն համարում՝ նշելով, թե թող բացեն տոնավաճառներ նաև քաղաքի այլ հատվածներում, բայց եղածը չքանդեն:

Խնդրին լուծում տալու համար գյուղացիները նաև մի քանի անգամ բողոքի ակցիայով եկել էին Կառավարության շենքի մոտ՝ խնդրելով, որ կառավարությունից որևէ մեկը լսի վերջիններիս, սակայն հինգշաբթի՝ հուլիսի հուլիսի 30-ին, Կառավարությունից հայտնել էին, թե գյուղացիների հետ ոչ ոք չի պատրաստվում հանդիպել: Սա էլ առաջացրել էր գյուղացիների դժգոհությունը, և հենց ակցիայի ժամանակ գյուղացիները հայտարարեցին,, թե շաբաթ օրը գնալու են Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառում իրենց ապրանքն իրացնելու:

«Չէ, դե չեն թողնում, իմաստ չկա գալ»,- ասաց Հայկ Բաղդասարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք այսօր եկել են Կոմիտասի տոնավաճառի տարածք՝ իրենց արտադրանքն իրացնելու:

Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ գյուղացիները համաձայնել են թաղապետարանի առաջարկին, Հայկ Բաղդասարյանը պատասխանեց.

«Հա, բա որ չեն տալիս, բա ի՞նչ անենք: Ուղղակի փորձենք, մի շաբաթ կգնանք, տենանք՝ ըլնում ա, չի ըլնում: Եթե չաշխատեն, մարդիկ չիմացան, իմաստը ո՞րն ա՝ գնանք էնդեղ, մեկ էլ ապրանքներս փչանա:

Մենք պատրաստակամություն հայտնել ենք, որ կգնանք, ընդեղ տարածքի կահավորում և այլն, էդի մենք պետք ա անենք, իրանք էլ իրանց կողմից խոսք են տվել էդ պլակատները ու էլի մի քանի գույքով իրանք էլ օգնեն: Հիմա, որ ամեն ինչ պատրաստ լինի, մենք պատրաստ ենք շաբաթ օրը գնալ»:

Իսկ արդյո՞ք տոնավաճառի տարածքի համար որևէ գումար վճարելու են՝ հարցրեցինք գյուղմթերքի տոնավաճառի ղեկավարից:

«Չէ, վճար չէ: Տարածքը տրամադրում են անվճար: Կենտրոնի թաղապետն էր եկել, ասեց, որ անվճար կտրամադրի, իսկ մնացած կազմակերպչական աշխատանքները Գյուղնախարարության հետ ա արվում, իրանք՝ ոստիկանության հետ, թե իրենց մասով ինչ պետք ա անեն, գիշերային պահպանություն և այլն: Չէ, դրանց կազմակերպումը անվճար ա, մնացածը Գյուղնախարարությունը՝ էկոնոմիկայի փոխնախարարն ա մնացած հարցերով, բոլորին դիմումները պատրաստում էր, որ ուղակեր»,- ասաց Հայկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախկինում ևս տոնավաճառի համար գումար չեն վճարել:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan