Աշխարհը գործ կունենա COVID-19 կորոնավիրուսի միայն մեկ ալիքի հետ
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Աշխարհը գործ կունենա COVID-19 կորոնավիրուսի միայն մեկ ալիքի հետ, որին հատուկ է վարակի ինչպես արագ, այնպես էլ դանդաղ տարածում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը, հաղորդում է Ինտերֆաքսը:
Նա նշել է, որ միջազգային հանրությունը բախվում է կորոնավիրուսի «մեկ մեծ ալիքի» հետ, որը «կահագնանա եւ կնվազի»:
Բացի այդ, նրա խոսքով, չպետք է ենթադրել, որ վիրուսը կդադարի տարածվել ամռանը, քանի որ այն նման չէ գրիպին, որը սեզոնային տարածման միտում ունի: