Թշնամի երեխա չի լինում. Սենոր Հասրաթյանը՝ Ադրբեջանում զոհված երեխայի մասին
Թշնամի երեխա չի լինում, առավել եւս, երկու տարեկան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում երեկ զոհված երեխայի դեպքին։
«Թշնամի երեխա չի լինում, առավել եւս... երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին...
Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարեւանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը եւ ափսոսանք հայտնել: Ընդունեք որպես անձնական կարծիք»,-ընդգծել է Սենոր Հասրաթյանը։