Այսօր՝ 10 օգոստոսի 2020թ., 00:00
Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարական են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2 Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան Ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել. Վահե Էնֆիաջյան Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում
Հարցում

Փաշինյանն ուժեղացրե՞լ է իր անվտանգությունը. վարչապետի պահպանությունն իրականացնող ծառայողների թվի ավելացումը՝ գաղտնիք

NEWS.am–ի տեղեկություններով՝ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իր և ընտանիքի անվտանգությունը։

Մասնավորապես, դեռևս հունիսից կառավարական առանձնատան պահպանությունն, ինչպես նաև վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողների թիվն ավելացվել է։

Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am–ը գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմին։ Եվ այսպես հետաքրքրվել էինք, թե 2020–ին նախորդ երկու տարվա համեմատ արդյոք ավելացել կամ պակասե՞լ է Փաշինյանի և նրա ընտանիքի պահպանությունն իրականացնող ծառայողների թիվը, եթե այո՝ ի՞նչ պատճառով։ Սակայն թե՛ կառավարությունը և թե՛ ԱԱԾ–ն հրաժարվել էին պատասխանել մեր պարզ հարցմանը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։

Հիշեցնենք՝ երբ նախորդ տարեվերջին մամուլում լուրեր շրջանառվեցին վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար ԱԱԾ ՊՊԾ–ի կողմից նոր ավտոմեքենա գնելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեքենաները ձեռք են բերվել 2018-ին, քանի որ ավելացել է պահպանության ենթակա անձանց թիվը։ Մենք ԱԱԾ–ից հետաքրքրվել էինք նաև՝ 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյոք ավելացել, կամ նվազե՞լ է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց թիվը, ինչին ևս այդ կառույցից հրաժարվել էին պատասխանել՝ նշելով, որ հայցվող տեղեկությունը ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում և դասվում է պետական և ծառայողական գաղտնիքների շարքին։

Նշենք, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով: Պարզվում է, որ Հայաստանի պետական մարմիններից միայն ԱԱԾ–ն է գաղտնի պահում գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը, ինչի պարագայում հնարավոր չէ պարզել՝ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը առկա է այդ ցանկում, թե ոչ։ Օրինակ՝ պաշտպանության նախարարության և ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը հրապարակային են և հասանելի են հանրությանը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը դեռևս 2012 թ. մարտի 6–ի ՍԴՈ-1010 որոշմամբ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր էր ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որով սահմանված է, որ «գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն», ինչը պարտավորեցրել է պետական գերատեսչություններին հրապարակել համապատասխան ցանկերը։

ԱԱԾ–ում հավանաբար տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են կատարման անհապաղ ՀՀ ողջ տարածքում և ենթակա չեն քննարկման (վիճարկման, քննության) պետական որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից։ Այնուամենայնիվ, մեզ համար անհասկանալի է մնում, թե մեր կողմից հայցվող (քանակական ցուցանիշներ և անձնական տվյալներ չպարունակող) տեղեկատվության տրամադրումը ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, որ ԱԱԾ–ն այն դասել է պետական գաղտնիքի շարքը։

 

website by Sargssyan