Ինչ հետեւանքներ կարող է ունենալ կորոնավիրուսը մարդու օրգանիզմի համար
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Կորոնավիրուս հաղթահարած մարդկանց մի մասի մոտ հիվանդությանը հատուկ ախտանշանները նույնիսկ առողջացումից ամիսներ անց պահպանվում են։ Այս մասին հայտարարել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Տոբիաս Կուրտը։
«Կան պացիենտներ, որոնց մոտ ոչ մի ախտանշան չի հայտնվում, սակայն եւ կան այնպիսի պացիենտներ, որոնք խնդիրներ են ունենում մասնավորապես թոքերի հետ։ Շատ երիտասարդներ չեն կարողանում զբաղվել սպորտով նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց մի քանի ամիս անց»։ Կուրտը նկատել է, որ վիրուսը դեռ բավարար չափով հետազոտված չէ, եւ գիտնականները չեն կարող ասել, թե մնացորդային այդ երեւույթները խրոնիկ են, թե՝ ժամանակավոր։