Այսօր՝ 11 օգոստոսի 2020թ., 00:00
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) Ամերիկյան կարիքները բավարարելուց հետո ԱՄՆ-ը կկիսի կորոնավիրուսի պատվաստանյութը աշխարհի հետ Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված Բելառուսի ՊԱԿ-ը կանխել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձը ԶԼՄ-ները հայտնում են Սլովակիայից ռուս դիվանագետների վտարման մասին Լիբանանում նոր ընտրություններ կլինեն Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին Չինաստանի նախագահը կոչ է արել խնայել սնունդը Թրամփը Իրանի հետ պատրաստ է համաձայնության հասնել Բելառուսի նախագահի երկու թեկնածու վիճարկելու են արդյունքները Պոմպեոն եւ նրա կինը դիմակ չեն կրում Դանիայում մեզ հեգնական հարցնում էին՝ ինչի համար ենք եկել․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամը դաժան ծեծի է ենթարկել մրցավարին (Տեսանյութ) Հայտնի են դարձել Սվետլանա Տիխանովսկայայի` Լիտվա ժամանման մանրամասները Կորոնավիրուսից մահերի շատ մեծ թիվը շարունակում է մտահոգել եւ հարցեր առաջացնել Ո՞րն է ի վերջո ջրբաժանը Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ուշադիր հետեւել է Բելառուսում իրադարձությունների զարգացմանը Երկու տղամարդ եւ մի կին 30 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ նախագահի շարասյան վրա քարեր նետելու համար Բելառուսի ՆԳՆ-ն հայտնում է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին Ռոման Շիրոկովը հարձակվել է մրցավարի վրա, վնասել նրա աչքը (լուսանկար) Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին Երեւանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ ԱՄՆ-ը Բելառուսի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն․ Աննա Կոստանյան Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ Արման Սահակյան․ Իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում․ Արսեն Բաբայան Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից Արտակարգ դեպք Երեւանում. հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Լիբանանի նախագահը նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը Հայաստանում գինու եւ կոնյակի արտադրությունը կրկնակի կրճատվել է Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան Չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան Ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Ռուբեն Մելիքյան Երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ․ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ․ Վլադիմիր Գասպարյան Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Սեւրի պայմանագիրը տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու կռվան է. «Ժառանգությունը» Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում էին իրականացնում հանուն Ամուլսարի. Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (տեսանյութ) «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի խոշորագույն գործարաններից մեկի աշխատակիցները գործադուլ են հայտարարել «անարդար» ընտրությունների պատճառով «Ընտրությունները ժողովրդավարական չափանիշների համաձայն չեն անցել»․ Գերմանիան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների մասին Դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաշտվել են եւ Դոմինիկներում հանգստից հետո ԱՄն վերադարձել Փաշինյանն ասում էր՝ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել, բայց ... Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը չի կայանա Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Դոլարն ու ռուբլին թանկացել են Լուկաշենկո. Բելառուսում ինտերնետն անջատում են արտասահմանից Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել Ի՞նչ է իրենից ներկայացնում Սեւրի պայմանագիրը Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական խումբ Կիրանց. Սահմանապահ գյուղի նոր կոթող-անձնագիրը (Լուսանկարներ) Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսի մենամարտը հետաձգվել է Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում՝ ձայների 80,23%–ով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. կա 5 մահ «Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները
Հարցում

Վաղվա աղմկոտ դատավարությունները

Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։

1. Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ Պորոշենկոյի դեմ շուրջ 24 քրեական գործ կա հարուցված։ Հարուցված գործերը վերաբերում են կոալիցիայի բացակայության պայմաններում վարչապետի նշանակմանը, մյուսը՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելուն, մեկ այլ գործ էլ կապված է Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակմանը։

Խոսքը վերաբերում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահին, ում թիկունքում նաև արևմուտքն էր՝ ԱՄՆ-ն։ Բայց դա որևէ կերպ արգելք չի հանդիսանում գործող իշխանությունների համար նրա կողմից կարատված իրավախախտումները քննության առարկա դարձնելու համար։

Սա մի պարզ օրինակ է, որ իրենց աչքի առաջ պետք է ունենան Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Լեգիտիմ լինելու ամպագորգոռ հայտարարությունները փրկություն չեն։ Այսօր կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտմահարմանը, իշխանության յուրացմանը հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։ Կլինեն դա յուրայինները՝ ինչը քիչ հավանական է, թե կլինեն նորերը՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննարկման և քննության առարկա չդառնալ։ Սա պետք է քաջ գիտակցեն նախագահ Արմեն Սարգսյանն ու զեկուցող, օրենքի նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը, Աժ նախագահը, Սահմանադրության և ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ դրած մյուս պատգամավորները, և ի վերջո դրան կողմ քվեարկած 89-ը։

Քրեական գործերի քննությունն անխուսափելի է լինելու, որովհետև վստահ եմ քվեարկող յուրաքանչյուր պատգամավոր իր մտքում նախագծի հակասահմանադրականության հետ կապված կասկածներ ունեցել է։ Կասկածներ ունեցել է նաև, թե ինչու է նախագիծը բարդվել ԱԺ- վրա։ Եվ ինչու կառավարությունը, որ նախաձեռնել էր գործընթացը, դիմել էր Վենետիկի հանձնաժողով, մի պահից մի կողմ քաշվեց, ձեռքերը լվաց և ողջ պատասխանատվությունը թողեց ԱԺ ուսերին։

Զարմանալիորեն այս ամենից ֆորմալ առումով դուրս է մնում երկրի վարչապետը։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Նրանք են ընդունել պետականության դեմ ուղղված օրինագծեր, որոնց գնահատականները՝ քաղաքական և իրավական, անպայման տրվելու են, ոչ հեռավոր ապագայում դառնալու են քննության առարկա։ Բայց ոչ վարչապետը։ Որքան էլ նա լայվով, սոցցանցերում նախկին էնտուզիազմով ելույթներ ունենա՝ բռնել, կախել, վիրավորել, մեղադրել, դատավճիռ կայացնել, դավաճան հռչակել և այլն, պատասխանատուն նախագիծը ներկայացնողներն, ընդունողներն ու ստորագրողն է կամ ստորագրելու լիազորությունից փախչողը։

Քննության առարկա կդառնա նաև իմքայլական անհնազանդ պատգամավորի «Սև ցուցակ» կազմելու և դրանով իսկ իմքայլականներին ծառայություններ մատուցելուն հարկադրելու, իսկ վերջին օրերին՝ մատուցած ծառայություններին դիմաց «համաներում» շնորհելու հանգամանքը։ Այս մասին հրապարակումները առկա են մամուլում։

2. Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին, հայտարարել էր."...Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է..."
Կրկին անգամ չկենտրոնանալով թվերի տրամաբանության և սխալների մեջ, դրանք առանձին և երկար քննարկման առարկա են, հիշեցնենք, որ աշխարհում տարբեր պետություններ քննում են իրենց երկրներում վիրուսի կառավարման, տարածման և մահերի հետ կապված խնդիրները։ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Թրամփն աշնանը ամենայն հավանականությամբ չի վերընտրվի և դարձյալ պատասխան կտա։

Բազմաթիվ պետություններ են գնում այս ճանապարհով։ Սա համաշխարհային տրենդն է. համավարակը տապալած բոլոր երկրների հասարակությունները բացատրություն են պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների կամ դատաիրավական հարթության մեջ։ Հնարավոր չէ հոսանքին հակառակ էֆեկտիվ լողալ։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

website by Sargssyan