Երկու հսկայական մողեսներ հոշոտել են ռոբոտ-խոզին
Տեսանյութի հատվածը վերցված է վայրի բնության մասին Spy in Wild փաստագրական սերիալից, որի հեղինակները օգտագործել են 50 անիմատորային գազան-լրտեսների, որպեսզի տասնյակ տարբեր կենդանիների կյանքին իրադարձությունների հենց կենտրոնից հետեւեն, հայտնում է Nat-geo-ն:
Կոմոդյան մողեսների (Varanus komodoensis) հետ մոտիկից ծանոթանալու համար սերիալի ստեղծողները մողեսների եւ խոզերի տեսախցիկներով հագեցած ռոբոտներ են օգտագործել: Սկզբում մի զույգ մողես` արու եւ էգ, ամբողջովին տարված են միմյանցով, սակայն նրանց մենությունն ընդհատվում է մեկ այլ արուի կողմից, որը հավակնում է շարունակել ցեղը: Մարտն անխուսափելի է՝ մողեսները միանգամից շտապում են դեպի միմյանց՝ փորձելով մենամարտում հաղթել մրցակցին, իսկ էգը ուշադիր հետեւում է նրանց՝ հետաքրքրված մարտի արդյունքով: Շուտով նրա երկրպագուներից մեկը հայտնվում է գետնին եւ խայտառակվելով՝ փախչում։ Հենց այդ պահին մողեսների զույգը նկատում է մոտակայքում արձակված մեխանիկական խոզին:
Մողեսներից մեկը մոտենում է, ուշադիր նայում հայտնաբերված որսին, իսկ հետո պոչի հզոր հարվածով գետնում նրան, դա զարմանալի չէ, որովհետեւ նա առնվազն տասն անգամ ավելի է կշռում, քան խոզը: Այնուհետեւ երկու մողեսները հոշոտում են զոհին մի քանի րոպեների ընթացքում՝ բացելով նրա ներքին մեխանիկական օրգանները: Սերիալի հեղինակները նույնիսկ մողեսի «ներսից» հազվագյուտ կադրեր են ստացել՝ մինչ գիշատիչը փորձում է կրծել խոզի մռութը, այն նկարահանել է նրա թունավոր գեղձերը։
Շուտով կենդանիները հասկացել են, որ իրենց զոհը ուտելի չէ եւ շատ շուտով մոռացել են նրա մասին: