Վրացի լրագրող Գաբունիան կրկին վիրավորել է Պուտինին
Վրացի լրագրող Գեորգի Գաբունիան կրկին վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Mtavari Arkhi հեռուստաալիքի եթերում Գաբունիան կտրուկ անցել է ռուսերենի եւ վիրավորել Պուտինին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանում ռուսաստանցու են ձերբակալել, ով մահափորձ էր ծրագրում կազմակերպել Գաբունիայի դեմ։
Հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիան հայտարարել է, որ նրա թիրախը հենց Գաբունիան էր, եւ այդ օպերացիայով զբաղվում էր Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը:
Կադիրովը նշել է, որ այդ մեղադրանքները հիմարություն են, ինչպես նաեւ Գաբունիային կոչ է արել ներողություն խնդրել ՌԴ նախագահի հասցեին վիրավորական բառերի համար:
2019-ին Գաբունիան Ռուսթավի-2-ի եթերում վիրավորել էր Պուտինին եւ նրա ծնողներին: