Մենք կունենանք անգործունակ Սահմանադրական դատարան. Միքայել Մելքումյան
Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում ասել է, որ պետք է ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության նախապայման է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին:
«Իսմ մենք ուզում ենք խամաճիկ դատական համակարգ ստանալ: Մենք կունենանք անգործունակ Սահմանադրական դատարան, որովհետեւ եթե դատավորներից երեքը դուրս են գալիս, 5 հոգով պետք է կայացնեն որոշում: Մենք սահմանադրական պատային իրավիճակ ենք ունենալու: ԲՀԿ-ն արձանագրում է, որ այն, ինչ կատարում է իշխող մեծամասնությունը, երկիրը տանում է դեպի փակուղ:
Վենետիկի հանձնաժողովը դատավորների այսպիսի արագ փոփոխություն չի տալիս, ասում է անցումային փուլ: Այսինքն որոշակի քայլերով գնալ դրան, ոչ թե միանգամից: Այնտեղ բերվում է Հունգարիայի ՍԴ-ի նախագահի հետ կապված վիճակը, որտեղ պատային վիճակ էր առաջացել»,-ասաց նա: