Թուրք գործարարը խաբել է ադրբեջանցի գործարարներին՝ յուրացնելով ավելի քան 1 մլն եվրո
Ադրբեջանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել թուրք գործարարի նկատմամբ, որն ավելի քան 1 միլիոն եվրո է յուրացրել ադրբեջանցի գործարարներից: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությանը:
Ալի Օսման Քութանօղլուին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն) և 182-րդ (շորթում) հոդվածներով:
2017 թվականի հուլիսին Քութանօղլուն ձերբակալվել էր Ստամբուլում` ադրբեջանցի գործարարների նկատմամբ շանտաժի և խարդախությունների կասկածանքով: Դատարանի որոշմամբ նրան կալանավորել էին և տարել քննչական մեկուսարան, մեկ ամիս անց նրան ազատ էին արձակել:
Ալի Օսման Քութանօղլուն ադրբեջանցի գործարարներից շորթել է 1 միլիոն 240 հազար եվրո: