Կիպրոսում կկառուցվի Եվրոպայի ամենամեծ խաղատունը
Կիպրոսում կկառուցվի Եվրոպայի ամենամեծ խաղատունը, որի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է երկրի կառավարության և 3 ընկերությունից բաղկացած կոնսորցիումի միջև:
Ինչպես նշում է abcnews.go.com-ը, նախագծի ընդհանուր արժեքը 558 մլն դոլար է: Խաղատանը կլինի 136 խաղասեղան, 1.200 խաղային ավտոմատ:
Այն կկառուցվի հանգստավայրի կենտրոնում, որտեղ կլինեն նաև հյուրանոց, ռեստորաններ ու նմանատիպ այլ հաստատություններ:
Ենթադրվում է, որ խաղատունը նոր զարկ կտա Կիպրոսում զբոսաշրջության զարգացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր ու ավելի շատ հարկեր կբերի բյուջե: