Թուրքիան ցանկանում է ջնջել առանց այդ էլ փոքրաթիվ ասորական համայնքին այդ հողերից. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր
Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորներից Ռենատե Սոմերը քննադատել է Թուրքիայի իշխանություններին ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրոնական հարցերով վարչությանը փոխանցելու համար։
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, եվրոպացի պատգամավորը հայտարարել է, որ աշխարհում չկա մեկ այլ նման օրինակ, երբ հազարավոր տարիների բացառիկ մշակութային արժեքներն առանց որևէ լուրջ հիմնավորման բռնի կերպով պետականացվեն և խլվեն իրենց տերերից։
Реклама 14
Սոմերը շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները «ցանկանում են ջնջել առանց այդ էլ չափից դուրս փոքրաթիվ ասորական համայնքին այդ հողերից»։