Ալիգատորները ծեծկռտուք են սկսել առանձնատան շեմին
Ֆլորիդայում կինը պատրաստվել է վայելել առավոտյան սուրճը, երբ դուռը թակել են: Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ շեմին երկու կռվող ալիգատոր է հայտնաբերել:
Ֆորդտ Մայերսեում մենամարտի մասին տեսանյութը տեղադրվել է Սյուզան Գեշելի Facebook-ի էջում: Նրա խոսքերով՝ սողուններին ինքը գտել է առավոտյան 7-ին:
Տեսանյութում երևում է, որ Գեշելը զարմացած կանչում է իր ամուսնուն, մինչդեռ ալիգատորներից մեկը ծնոտները սեղմում է մյուսի մարմնին և հրում է նրան դեպի պատը։ 20 րոպե տևած «ծեծկռտուքից» հետո ալիգատորներից մեկը ուղղվել է դեպի հարևան տունը, իսկ մյուսը անհետացել է այդ տարածքից: