Ամեն ինչ կարելի է վերագրել մթնոլորտին
Այսօր ֆեյսբուքյան իմ էջում մի գրառում արեցի, անդրադառնալով բանկերի առջեւ արված քառակուսիներին, որտեղ մարդը պետք է երեւանյան կիզիչ արեւի տակ սպասի իր հերթին: Կոչ արեցի չհանդուրժել նման վերաբերմունքը, ինչը որոշ հայտնի եւ անհայտ շրջանակներ, իրական մարդիկ եւ ֆեյքեր, ներկայացրին այնպես, կարծես ես բնակչությանը կոչ եմ անում իրար գլխի հավաքվել եւ վիրուսներ փոխանակել: Գուցե ես հստակ չեմ արտահայտվել, գուցե մթնոլորտն է այդքան լարված։ Ամեն դեպքում ակնհայտ թյուրըմբռնում է եղել։
Հայհոյանքներ, անեծքներ, սպառնալիքներ։ Անիմաստ է անդրադառնալ բոլորին: Էլ դավադրություն, էլ սաբոտաժ, էլ նախկինների ռեւանշ, էլ դիվերսանտ... ամեն ինչ ասվեց։
Ամեն ինչ կարելի է վերագրել մթնոլորտին, թյուրըմբռնմանը, այն ողբերգական իրականությանը, որի մեջ մենք բոլորս գտնվում ենք։ Ոչ մեկից չեմ նեղանում։
Բայց, երբ ինձ դավաճան են անվանում նրանք, ովքեր Հայաստանից փախել են բեռլիններ, կանադաներ, փարիզներ, ովքեր իրենց տղաներին բանակից փախցրել են եվրոպաներ ու ամերիկաներ՝ չեմ հանդուրժի երբեք։
Ի տարբերություն ձեզ, ես ժամանակին ծառայել եմ ամենադժվար դիրքերից մեկում, ամենադժվար ժամանակներում՝ ապահովելով մեր երկրի սահմանների ամրությունը, իսկ ռազմաճակատի ամենաբարդ տեղամասերից մեկում այսoր իմ որդին իր ընկերների հետ ապահովում է մեր բոլորի խաղաղությունը: Ի դեպ, մեկ ամսից էլ մյուս որդիս է մեկնելու ծառայության: Չփորձեք հանկարծ վիրավորել ինձ կամ ընտանիքս։ Իմ համբերությունն էլ ունի սահման։ Իսկ հիմա շարունակեք մարտնչել ֆեյսբուքում. Իմ եւ մեր տղաները ապահովում են ձեր խաղաղությունը։
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից