Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի
Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան հրդեհավտանգ իրավիճակ:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: