Բելառուսն ուզում է Ռուսաստանից «Իսկանդեր» գնել
Մինսկն ապագայում կարող է քննարկել Ռուսաստանից «Իսկանդեր» ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին Մոսկվայում հայտարարել է Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ Բելառուսում զենիթահրթիռային համալիրներից հիմնական համակարգը С-300 ԶՀՀ-ն է։ С-400 համալիրների եւ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրիթռային համալիրների մատակարարումները կարող են քննարկվել՝ հաշվի առնելով նոր սպառազինության անհրաժեշտությունը»,-հայտարարել է նա։
Պետրիշենկոյի խոսքով՝ Բելառուսի իշխանությունները նախատեսում են սահմանների պաշտպանության համար նախ եւ առաջ գործարկել Բելառուսի ՀՀՊ եւ ռազմաօդային ուժերի Սու-300 СМ համակարգերը։