Ավտոմեքենան հայտնվել է հյուրանոցի լողավազանում
Լոս Անջելեսում ճանապարհային պատահարի հետեւանքով ավտոմեքենան հայտնվել է հյուրանոցներից մեկի լողավազանում: KABC TV-ի հաղորդմամբ՝ 8 մարդ է տուժել:
Ավտոմեքենան բախվել է աղյուսե պատին, փլուզել այն եւ հայտնվել պատի մոտ գտնվող լողավազանում, որտեղ այդ պահին 6-10 տարեկան մի քանի երեխա է եղել: Պատահարի հետեւանքով ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել, մեքենայի վարորդին հիվանդանոց են տեղափոխել: