Մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ դիմել ենք իրավապահներին. ԱՆ խոսնակ
Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման վերաբերյալ կզբաղվեն իրավապահները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա նշեց, որ հրապարակվել են նույնականացնող տվյալներ, որն անընդունելի է։