Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսն արդեն ապաքինվել է
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 796-ի: Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի երկու նոր դեպք:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայի խոսքերով՝ երկու նոր դեպքերն էլ հաստատվել են Մառնեուլիի շրջանի Մերեթի գյուղում:
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների 80 տոկոսն արդեն ապաքինվել է: Բուժված հիվանդների թիվը ավելացել է 10-ով և այժմ կազմում է 634:
Մինչ օրս կլինիկաներում կորոնավիրուսով բուժվում է 150 հիվանդ, մահացել է 12 մարդ: 2508 մարդ մեկուսացված է, 300-ը հիվանդանոցներում է՝ բժիշկների հսկողության տակ: