Այսօր՝ 02 հուլիսի 2020թ., 00:00
Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում Էլ ինչի՞ եք ձևեր թափում, միանգամից Սոցապ նախարարությունն անվանեք ԼԳԲՏ նախարարություն ու կցեք էն ԿԳՍՄ-ին․ Զաքար Խոջաբաղյան (լուսանկարներ) Վաղվա աղմկոտ դատավարությունները Պետբյուջեի միջոցները ծախսվել են վարչապետի ազգականների անվան հետ կապվող գործարանի արտադրանքի իրացման համար (լուսանկարներ) Նավալնին ատում է հայերին, Հայաստանը, և դուք Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց եք տալիս այդ մարդո՞ւն. Սոլովյով Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ Գյումրեցի տատիկի դին գտնվեց Հայկական էքսպերիմենտի «պլատոն» Ինչո՞վ են բուժում հիվանդներին Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Դատարանը կորոշի` թանգարա՞ն, թե՞ մզկիթ. արդյոք Էրդողանը մեկ փամփուշտով երկու նապաստակ կսպանի Կյանքի, առողջության պահպանման իրավունքն առաջնային, գերակա է Սպասվում է առանց տեղումների եղանակ 2020-ի առաջին 5 ամիսներին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ մահվան դեպքերի նվազում է արձանագրվել Մեր առողջապահական համակարգը դիմացավ, բայց մենք չենք նվազեցնի կորոնավիրուսի դեմ պայքարի աստիճանը Չկա փաստական տվյալ, որը ողջամիտ ենթադրության տեղիք կտա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել կամ հանձնարարել ընտրակաշառք տալ Այն, որ Լուկաշենկոյին կտապալեն, Մոսկվայի համար այնքան էլ սարսափելի չէ Ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ. վարչապետ (տեսանյութ) Չինաստանը ծրագրում է հուլիսի վերջին արձակել իր առաջին մարսագնացը Ցորենի սերմացուի սուբսիդավորման ծրագիրը մշտական չի լինելու, կտեւի 2 տարի. Փաշինյան Նոր որոշում. Եթե գյուղացին որակյալ սերմացու գնի, կառավարությունը կսուբսիդավորի գնի մի մասը Ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի պատմությանն օր առաջ պետք է վերջ դնենք. Փաշինյան Նույնիսկ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին վարակված է կորոնավիրուսով, չի կարող խանգարել, որ դատական նիստը շարունակվի. Երեմ Սարգսյան Գիտնականները ռոբոտ են ստեղծել, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը Արտետա. Վստահ եմ, որ Օբամեյանգը մնալու է «Արսենալում» Տհասությո՞ւն, թե գիտակցված ինքնաոչնչացում Ինչու՞ են որոշ իրեր բնակարանում հոսանքահարում Մայքլ Ջեքսոնի դուստրը պատմել է իր կողմնորոշման մասին, որի վրա ազդել է հայտնի հայրը «Папины дочки» սերիալի աստղը տղամարդկանց ամսագրի համար լուսանկարվել է մերկ Հայկական ԱԷԿ-ը կանգնեց պլանային կանխարգելիչ վերանորոգմանը Նիդեռլանդներում «սիրո քրմուհիները» վերադառնում են իրենց զբաղմունքին Նախագահը 21-օրյա ժամկետում պարտավոր է կա՛մ ստորագրել կա՛մ դիմել ՍԴ Օրվա հանդիպումները Քաղաքական տհասության եւս մեկ օրինակ Մենք ունենք ռիսկ՝ «կորցնելու» այն երեխաներին, որոնք սովորում էին թվանշանի համար Սխալները, որ այսօր կատարվում են, ճակատագրական են եւ շատ վատ նախադեպ՝ ապագայի համար Մեկնարկել են ընդունելության քննությունները. ձեւավորվել է 47 քննական կենտրոն Թալանել են ՎԵՏՕ շարժման նախաձեռնող խմբի անդամի ավտոմեքենան Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու առիթ կար, բայց պատճառ չկար Թող որևէ մեկը չկարծի, որ ապօրինի գործելաոճը կարող է համարվել նախաքննության տվյալ և կարող են ինձ «զգուշացնել», որ չհրապարակեմ այդ մասին Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 593-ով Իր հետ սեռական հարաբերություն ունեցողին չի ճանաչել, որովհետև դիմակով էր Հակառուսական դավադրությունը բացահայտվում է Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քը նվա­զել է 60 տո­կոսով Տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել Երկրաշարժ Արարատի մարզում Ձեր արարքի համար պատասխան եք տալու. ինչպես են ոստիկանները կնոջը բերման ենթարկում Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը Ինչու Չարենցավանի կարի արտադրամասի աշխատակիցները պետական աջակցություն չեն ստացել Հանրային սննդի ոլորտում վնասներն այս պահին կազմում են մոտ 500 միլիոն դոլար Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ Թեկնածուների հարցում ընտրությունը մեծ չէ. Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է Նիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. Նա «համաներում» է հայտարարել Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Տա Աստված, կորոնավիրուսը հաղթի». Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Ովքեր են Դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրված դատախազները. ուշագրավ անուններ Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են Գագիկ Ծառուկյանի մոտ թոքաբորբի նշաններ կան Իրավապահ համակարգում տարակուսած են, չգիտեն ինչպես վարվել ընդդիմադիր եռյակի ներկայացրած հաղորդման հետ Մոտ 300 միլիոնի կարգի եղել է Գայանեի բնակարանի գրավադրման գումարը․ Լևոն Քոչարյան Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Հայաստանին հասցեագրված կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10 հազար թեստերը Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին Ենթադրենք՝ իմ սխալի պատճառով է տեղի ունեցել կորոնավիրուսի 20 հզր դեպքը, բա աշխարհի 10 մլն դեպքն ո՞ւմ սխալով է. վարչապետ Լաս Վեգասում կբացվի մեծահասակների համար նախատեսված հանգստավայր-խաղատուն (լուսանկարներ) Թուրքիայում աշխատող Վրաստանի քաղաքացիները պահանջում են բացել սահմանը (տեսանյութ) ՆԱՍԱ-ն Արեգակի՝ 10 տարի շարունակ արված 425 մլն լուսանկարների հիման վրա պատրաստված տպավորիչ տեսանյութ է հրապարակել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թ-ին գնել է 6․5 մլն դրամ արժողությամբ LEXUS, տարեկան աշխատավարձը կազմել է 13․7 մլն դրամ Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար Այս գործարքի մասին ճշգրիտ տեղեկությունները իրավապահները կստանան Միքայել Մինասյանից եւ Նիկոլ Փաշինյանից Ով է ավելացրել «Թանկագին Նիկոլ»-ը Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվի վաղը Գործող իշխանությունը Սահմանադրությունը ցեխն է գցել Մոտ ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան Երևանի քաղաքապետը պարապության է մատնված. Դավիթ Խաժակյան Ձրիակերը՝ պետական մակարդակով «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ էր
Հարցում

ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային եւ Պեկինին

ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. Ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային եւ Պեկինին։

Այս առնչությամբ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին շրջանում լայն տարածում են գտել Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունները, որոնք հիմնական հնչում են ռուսական եւ չինական շրջանակներից, հատկապես COVID-19 համավարակի բռնկման հետ զուգահեռ։ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ 2000թ․ հուլիսի 24-ին ստորագրվել է «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը հնարավորություն ընձեռեց հետագայում Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շուրջ երկկողմ համագործակցություն իրականացնելու համար: Արդյունքում, Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի («DTRA») շրջանակներում, 2010թ․ սեպտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ ստորագրվեց «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում, 2008թ․-ից ի վեր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության («DTRA») եւ ՀՀ կառավարության համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը («CBEP»):

Նախ, «DTRA»-ն իրենից ներկայացնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի եւ ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության մտավոր, տեխնիկական եւ գործառնական առաջատարը կենսաբանական, քիմիական եւ միջուկային սպառնալիքների դեմ պայքարում: Ինչ վերաբերում է «DTRA»-ի մաս կազմող «CBEP» ծրագրին, ապա այն աշխատում է թունավոր նյութերի, դրանց հետ կապված փորձաքննության, այլ զարգացող վարակիչ հիվանդությունների ռիսկերի սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ, եւ կանխելու, որ այդ թունավոր նյութերը չհասնեն պետական կամ ոչ պետական դերակատարների, որոնք կարող են օգտագործել դրանք Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների դեմ։

«CBEP»-ը գործում է Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության («EUCOM») տարածաշրջանում 1990-ականների վերջից եւ ակտիվորեն ներգրավված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը։ Ծրագրիը կենտրոնացած է անվտանգությանը սպառնալիք ներկայացնող բոլոր ախտածինների վերացման կամ կոնսոլիդացման վրա։

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում է 6 կենսաբանական լաբորատորիա, որոնցից առաջին երեքի բացումը եղել է 2016թ․-ին Իջեւանում, Երեւանում եւ Գյումրիում։ Երեւանի լաբորատորիան իրենից ներկայացնում է ազգային կենտրոնացված ընդհանուր հաստատություն, որի հետ կապված են տարածքային մյուս լաբորատորիաները։ 2017թ․ բացվեցին եւս երեք լաբորատորիաներ՝ այս անգամ Մարտունիում, Կապանում եւ Վանաձորում։ ՀՀ կառավարության եւ իրենց ամերիկյան գործընկերների համատեղ ջանքերով բացված լաբորատորիաների նպատակը հիվանդությունների վերահսկման Հայաստանի հնարավորությունների բարձրացումն է՝ թույլ տալով արագորեն հակազդել վտանգավոր թե՛ մարդկային, թե՛ կենդանական հիվանդությունների հետագա բռնկմանը։

Այս լաբորատորիաների առկայությունը հետխորհրդային երկրներում մշտապես անհանգստացրել է պաշտոնական Մոսկվային, եւ հատկապես վերջին շրջանում COVID-19-ը համավարակի բռնկման ֆոնին եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարմանը զուգընթաց Մոսկվայի քննադատություններին միանում է նաեւ Պեկինը:

Դրա վառ ապացույցն է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի 2020թ․ ապրիլի 17-ի հայտարարությունը, որտեղ վերջինս մտավախություն է արտահայտել հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ, որտեղ, ըստ խոսնակի, «կենսաահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, երկակի նշանակության կենսաբանական լաբորատորիաներ են գործում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Սպառնալիքի համատեղ նվազեցման» պաշտպանական ծրագրի հովանու ներքո»։ Իր ելույթում, Զախարովան չբացառեց, որ այդ լաբորատորիաներում հնարավոր է, որ «աշխատանքներ են տարվում վտանգավոր հիվանդությունների եւ տարբեր ախտածինների, այդ թվում՝ ռազմական նպատակներով ստեղծելու եւ փոփոխելու ուղղությամբ»։ Եվ այն հանգամանքը, որ այդ վտանգավոր կենսաբանական ներուժ ունեցող ենթակառուցվածքները ձեւավորվում են ամերիկացիների կողմից Ռուսաստանի սահմաններին շատ մոտ, մտավախություն է առաջացնում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքը նաեւ կիսում է Չինաստանը, եւ 2020թ․ ապրիլի 29-ի իր հայտարարության մեջ Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեն Շուանը նշեց, որ ԱՄՆ-ն լուռ է նախկին ԽՍՀՄ երկրներում գործող լաբորատորիաների գործունեության, նպատակների եւ անվտանգության հարցում՝ խորը անհանգստություն առաջացնելով տեղի ժողովրդի եւ հարեւան երկրների համար, եւ հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն հստակ միջոցներ կձեռնարկի փարատելու միջազգային համայնքի կասկածները։

Ամերիկյան կողմից հետխորհրդային տարածքում ամերիկյան լաբորատորիաների հետ կապված մտավախությունների առումով հստակ մեկնաբանություններ դեռ չեն ներկայացվել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Համաշխարհային ներգրավվածության կենտրոնի (որը հետեւում է արտաքին քարոզչությանը) համակարգող Լիա Գեբրիելլը հայտարարել է, որ Ռուասաստանի եւ Չինաստանի գործողությունները քարոզչության առումով հաճախ համակարգված են, եւ COVID-19 համավարակի շրջանում այդ քարոզչությունը ցանկանում են ծառայեցնել իրենց նպատակներին՝ որպես օրինակ բերելով Պեկինի եւ Մոսկվայի կողմից աջակցություն ստացող ԶԼՄ-ները, որոնք «նորից շրջանառության մեջ են դնում նախկին Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ պատմությունները»:

 Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տարբեր մակարդակներով պարբերաբար շեշտվում է այն հանգամանքը, որ այդ կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, եւ չեն օգտագործվելու որեւէ այլ պետության դեմ։ Այնուամենայնիվ, Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018թ․-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երեւանում եւ Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ռուս մասնագետները երբեւէ չեն ունեցել [այդ լաբորատորիաներ] մուտք գործելու խնդիր եւ չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ: Այս լաբորատորիաները ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների հսկողության տակ: Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են եւ համոզվել, որ այդ լաբորատորիաների մեջ ոչ մի վատ բան չկա: Իրականում այս լաբորատորիաները շատ լավ որակի են: Կարծում եմ՝ շատ լավ է, որ մենք ունենք նման բարձրորակ լաբորատորիաներ: Դա որեւէ կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետների եւ պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն եղել են այնտեղ, եւ երբ նրանց մոտ նորից ցանկություն առաջանա, սահմանափակումներ չեն լինի»։

Իսկ արդեն 2019թ․ նույն «Կոմերսանտ» թերթին տված իր մեկ այլ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոսեց այն հուշագրի մասին, որը նախատեսվում է ստորագրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կենսաբանական լաբորատորիաների խնդրի շուրջ անհանգստությունները վերացնելու նպատակով։ Ի պատասխան այն հարցին, թե ռուս մասնագետների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն, թե ոչ՝ վարչապետը պատասխանեց․ «Փաստացի, սա նվեր է Հայաստանին, եւ շատ արժեքավոր նվեր: Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որեւէ մեկի մոտ չլինի որեւէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հուշագրի ստորագրմանը, ապա 2019թ․ նոյեմբերին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովը հայտարարեց, որ հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները ընդհանուր առմամբ ավարտված են եւ գտնվում են միջգերատեսչական համաձայնեցման փուլում ու հույս է հայտնում, որ մոտ ժամանակներում այն կստորագրվի։

ՀՀ եւ ՌԴ միջեւ «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը դեռեւս չի ստորագրվել, որը, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հաղորդմամբ, «ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», միեւնույն ժամանակ ավելացնելով, որ հուշագրի ընթացիկ նախագիծը «չի նախատեսում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»։

Այսպիսով, Հայաստանում գործող լաբորատորիաները, թեեւ ԱՄՆ ֆինանսական միջոցներով են վերազինվել, սակայն Հայաստանի սեփականությունն են, վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից, իսկ անձնակազմում ներառված են միայն ՀՀ քաղաքացիներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ ռուս մասնագետներին թույլ է տվել ճանաչողական այց իրականացնել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ եւ այդ ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար քայլեր են իրականացվում հուշագիր ստորագրելու ուղղությամբ, ապա ողջամիտ կլինի, որ այդ լաբորատորիաներ մուտք գործելու հարցում հնարավորություն տրվի բոլոր այն բարեկամ երկրներին, որոնք մտավախություն ունեն կապված այդ լաբորատորիաների գործունեության հետ։ Մասնավորապես խոսքը գնում է Չինաստանի մասին։

website by Sargssyan