Ինչո՞ւ չեք դատապարտում հայկական եկեղեցու վրա հարձակումները. Փայլանը Թուրքիայի փոխնախագահին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում հայկական եկեղեցիների դեմ հերթական հարձակումից հետո հարց է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։
Թուրքական Sendika կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանն իր հարցադրման մեջ մասնավորապես շեշտել է, թե ինչո՞ւ հայկական եկեղեցիների պաշտպանության համար միջոցներ չեն ձեռնարկվում եւ իրականացվող հարձակումներն ինչո՞ւ չեն դատապարտվում։ «Եթե եկեղեցու փոխարեն մզկիթի դեմ կատարվեր հարձակումը, կրկին լո՞ւռ էիք մնալու»,–հարցրել է Փայլանը։
Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան խաչը պոկել էր մի անծանոթ, ավելի ուշ ոստիկանները փողոցներում տեղադրված տեսախցիկների օգնությամբ հայտնաբերել են հանցագործին։