Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ)
Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել Կրասնոդար քաղաքում: РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ:
Ականատեսը նկարահանել է տեսախցիկի առջև կեցվածք ընդունող մերկ աղջկան: Նշվում է, որ նա չէր ամաչում իրեն մոտեցող տեղի բնակիչներից:
Իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են տեղի ունեցածով և փնտրում են հերոսուհուն:
Նշվում է, որ գեղեցկուհին կարող է պատժվել մանր խուլիգանության համար, ինչպես նաև տուգանվել մինչև 30 հազար ռուբլիով: