Վրաստանում մեկ օրում COVID-19 է հայտնաբերվել 3 մարդու մետ
Վրացի մասնագետները անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3 դեպք են հայտնաբերել: Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալներով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 738-ի:
Այդ օրվա դրությամբ՝ ապաքինվածների թիվը կազմում է 573, մահացել է 12 պացիենտ:
Կարանտինի մեջ է 3 076 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 250: Վրաստանի 3 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: