Թուրքական ոստիկանությունը մեծաքանակ թմրանյութ է կալանել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ադանայի նահանգային ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը Մարկո անվամբ դետեկտիվ շան օգնությամբ հայտնաբերել ու կալանել է 46 560 հատ թմրանյութ պարունակող հաբ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ թմրանյութերը թաքցված են եղել բեռնափոխադրման ընկերության տուփերում: Դրանք պատրաստվում էին Ադանայից տեղափոխել Քաթար:
Մարկոն արձագանքել է մի ծանրոցի, որում էլ ոստիկանները հայտնաբերել են հաբերն ու ևս 427 գրամ փոշիանման զանգված: Ծանրոցում նարգիլեի 3 փայտե տուփ է եղել, որոնց մեջ էլ թաքնված է եղել թմրանյութը:
Կալանված զանգվածներն ուղարկվել են լաբորատորիա` փորձաքննության: Սկսվել է հետաքննություն` կասկածյալներին հայտնաբերելու համար: