«Առաջին անգամ ստիպված եմ ակնոց կրել»․ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո սկսել է վատ տեսնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լրագրողներին պատմել է, որ COVID-19-ով վարակվելուց հետո իր տեսողությունը կտրուկ վատացել է: Այս մասին հայտնում է Sky News-ը։
Նա նաև դժգոհել է, որ հիվանդությունը հաղաթահարելուց հետո ստիպված է ակնոց կրել։
«Առաջին անգամ ստիպված եմ ակնոց կրել։ Միանգամայն հնարավոր է, որ տեսողության վատթարացումը կորոնավիրուսի հետ կապված խնդիր է»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Ջոնսոնը հիվանդանոց էր տեղափոխվել COVID-19-ի ախտանիշների սրացումից հետո և երեք գիշեր անցկացրել վերակենդանացման բաժանմունքում։