Փոխհրաձգություն` Մոսկվայի բնակելի համալիրներից մեկում (տեսանյութ)
Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի Կաշիրսկի խճուղու վրա գտնվող բնակելի համալիրի տարածքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ փոխհրաձգության մի քանի մասնակիցներ թաքնվել են դեպքի վայրից: Ներկա պահին ոստիկանության աշխատակիցները որոնում են կասկածյալների մեքենաները՝ Mercedes, Ford և Toyota մակնիշի: Քաղաքում հատուկ գործողություններ են իրականացվում:
Նշվում է, որ կատարվածի հետևանքով վիրավորներ և զոհեր չեն գրանցվել: Հրաձգության վայրում աշխատում են ոստիկանները: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Հայտնի է, որ հակամարտությանը առնվազն 8 մարդ է ներգրավված եղել:
«Նրանք կրակում էին միմյանց ատրճանակներից և որսորդական հրացաններից»,- ասել է աղբյուրը:
Ավելի ուշ համացանցում հայտնվել է հրաձգության կադրերը պատկերող տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են մի քանի զինված տղամարդիկ վազում կայանատեղիով և կրակում իրենց հակառակորդներին: Ականատեսների նկարահանած տեսանյութը հրապարակել է Mash Telegram-ալիքը: