Այսօր՝ 04 դեկտեմբերի 2020թ., 00:00
Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավարն ու Փաշինյանը տարբեր բաներ են ասում Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով Նիկոլ դու սովորական վախկոտ ես. դու ոչ թե երկիր, այլ գյուղ անգամ չես կարող ղեկավարել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն այսօր 22:10՝ 5-ի եթերում Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ. Աշոտ Մինասյան Քո հրճվանքը երկար չի տեւելու. Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Փաշինյանին Նամիբիայի ընտրություններում հաղթել է Ադոլֆ Հիտլերը Չեմ կարող հաշտվել այս իրողության հետ. Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցիները մեր խանութներում մեզ հետ, մեր կողքին առևտուր են անում. Աբրահամյան Դիմակավորված սևազգեստ ոստիկանները եղել են Ռազմական ինտիտուտի կուրսանտնե՞ր Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տալով վայրի, ժամանակի, զենքի ու առաջին կրակոցի իրավունք. Աշոտ Մինասյան Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնում են հայերին Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավել Լելե Թեփեն՝ խոստանալով հերոսի կոչումներ տալ. Աշոտ Մինասյան Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է. հայտարարություն (տեսանյութ) Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ այս երկրին՝ հեռանալ անցնցում. Շաքե Իսայան Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել». Միքայել Մինասյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան Նիկոլը որեւէ տարբերակում չի կարող մնալ վարչապետի աթոռին Ո՞ւր են 2018թ․ «հպարտ» հազարները Ռուսական НТВ-ի անդրադարձը Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրմանը (Տեսանյութ) Նիկոլը սարսափում է ՀՀ քաղաքացիներից. այսօր բերման ենթարկվեց 43 հոգի Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ Սթիվեն Բիգան. Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել մարտի դաշտում Ոստիկաններին «Շտապօգնության» մեքենաներով են տեղափոխել ցույցի վայրեր Ռազմական դրության պահպանումը խոչընդոտում է ռազմագերիների վերադարձին. Նաիրա Զոհրաբյան Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով և ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում Անցումային կառավարության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է Փաշինյանը փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել 6 միլիոն դրամով վաճառվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470»-ը ԵԱՀԿ նախագահը կոչ է արել շարունակել ԼՂ հարցով բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում Պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ ինքը պատրաստ է տալ հրաժարական. Իշխող խմբակցությունում մոտ 20 պատգամավոր պատրաստ է դուրս գալ խմբակցությունից Գրկից գիրկ թռչողները ուղիներ են փնտրում Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման արդյունքում հեռանալու է. նա կմնա այնքան, ինչքան մենք թույլ կտանք Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը Սա բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է. Նախկին նախարարը՝ ռեկտոր նշանակելու կարգի փոփոխության մասին Էրդողանը կմասնակցի Բաքվում նախատեսված զորահանդեսին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ Քրգործ հարուցել Փաշինյանի գործողությունների փաստերով. (տեսանյութ) Յաթաղանից մինչև բայրաքթար. Մենք նույնն ենք Ինչու՞ չի զորացրվում «մոբը» Ովքեր են ներկա եղել դատավորների հետ հանդիպմանը, և ինչպես է կազմվել մասնակիցների ցուցակը. մանրամասներ Ոստիկաններին տարեվերջյան պարգեւներ են խոստացել Հենց սա է Նիկոլին սարսափեցնում Մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք. Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Արարատ Միրզոյանի խոսքերը Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս. Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը. Վլադիմիր Գասպարյան Եվրոպայի լիգա. Օրվա հանդիպումների անոնս Գազի գինը դարձավ 320 դրամ Իշխանությունը պետք է անցնցում հանձնեն հաջորդ ուժերին և հեռանան. Կարեն Կարապետյան Բոլորը հարգում են մեր ընտրությունը, քաղաքավարի չեն խանգարում մեր «ինքնասպանությանը». Միքայել Մինասյան Չի կարելի որեւէ պարագայում երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում. Արթուր Վանեցյան Երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է. ԱԱԾ պաշտոնյան հայտնել է հեռանալու մասին Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Առաջիկայում սպասվում է մեծ և վճռական հանրահավաք. Փաշինյանի դեմ պայքարը նոր հունով կշարունակվի. Իշխան Սաղաթելյան Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել. քաշքշուկ է սկսվել ոստիկանների հետ Համապետական հանրահավաք՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Ապօրինի գույքի պոտենցիալ գնորդը Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը Հոգեբույժներին երկու օր բավարար կլինի, որ Փաշինյանի հոգեկանի մասով եզրակացություն տան. Տիգրան Աթանեսյան Ռ. Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել Անտարբեր ժողովուրդ, նիկոլը կորցրել է օծանելիք և ժամացույց, ուրիշ ոչինչ. ամոթ, նամուս, թասիբ, Հայրենիք, խիղճ նա երբեք չի ունեցել, որ կորցնի Սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է. Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ ԱԱԾ մամուլի ծառայության աշխատողներ, դու՞ք մեղսունա՞կ եք Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով. Մանե Թանդիլյան Հայաստանում բենզինը թանկացել է Մանրամասներ դատավորների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. դատական համակարգում զարմացած են «Իմ քայլի» պատգամավորները հերթով դուրս են գալիս խմբակցությունից Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար «Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում». Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին 2020թ., սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին. Արցախի նախկին վարչապետ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել. Բագրատ Եսայան
Հարցում

Առողջապահության նախարարը սահմանել է կորոնավիրուսով հիվանդների արտահիվանդանոցային բուժօգնության կարգը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը»։

ԿԱՐԳ

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (այսուհետ՝ ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում։

Նմուշները տեղափոխվում են (այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով) կցագրված լաբորատորիաներ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդաբանությամբ հետազոտության։

ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ստեղծվում է համապատասխան ուղեգիրը` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը։

Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգով ԱԱՊ հաստատությունը հետևում է ուղեգրված դեպքի լաբորատոր հետազոտության արդյունքին։

Այն դեպքերում, երբ ուղեգիրը տրվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ) կողմից, ՊՇՌ մեթոդաբանությամբ հետազոտության դրական արդյունքները տրամադրվում են ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի մասնաճյուղերին` ըստ մարզերի և Երևան քաղաքի, որտեղից տեղեկատվությունը փոխանցվում է սպասարկող ԱԱՊ հաստատություններին։

ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում հաստատված COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները:

Ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:

Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է հետևյալ անհատական պաշտպանիչ միջոցներով՝ բժշկական դիմակ, ակնոց կամ պաշտպանիչ վահան, մեկանգամյա օգտագործման խալաթ, ձեռնոց, բախիլ, գլխարկ, որոնք չի թույլատրվում հանել պացիենտի տանը: Պացիենտի տունը լքելուց հետո անհատական պաշտպանիչ միջոցները անմիջապես հանվում են և փաթեթավորվում են աղտոտված բժշկական թափոնների համար նախատեսված տոպրակի (պլաստիկ տոպրակ զիպ փականով կամ որևէ այլ հերմետիկ փականով) մեջ՝ ապահովելով թափոնների անվտանգ գործածության պահանջները՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի: Նշյալ գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ:

Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի (այսուհետ՝ Խումբ) հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները:

Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։

Հաստատված COVID-19 պացիենտի հոսպիտալացման համար ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար:

ԱԱՊ հաստատության աշխատաժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Ընդ որում պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:

Հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ ԱԱՊ մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով, որից հետո անձը համարվում է աշխատունակ։

Անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների նկատմամբ սահմանվում է 14 օրյա ինքնամեկուսացում և բժշկական հսկողություն` պացիենտին իրազեկելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին և հրահանգելով, որ առողջական վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել սպասարկող ԱԱՊ բժշկի հետ:

ԱԱՊ բժիշկը տրամադրում է խորհրդատվություն հաստատված COVID-19 պացիենտին և պացիենտի հետ բնակվող անձանց՝ տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ՝ համաձայն ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի։

Անախտանիշ ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հիվանդության 14-րդ օրից հետո հանվում են բժշկական հսկողությունից, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից ախտանշանների բացակայության օրվանից սկսած

14 օր հետո, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

ԱԱՊ բժիշկը սահմանում է 14 օրյա բժշկական հսկողություն հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների նկատմամբ` համաձայն ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի կողմից ներկայացված ցանկի (ըստ կցագրման վայրի` նշելով ԱԱՊ հաստատության անվանումը, պացիենտի անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, փաստացի բնակության հասցե, կամ ՀԾՀ):

Հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների շրջանում ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, սահմանված կարգով, կատարվում է նմուշառում 60 տարեկանից բարձր և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող կոնտակտավորներին:

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19

ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՈՒՄԸ

Հաստատված COVID-19-ի անախտանիշ կամ թեթև ընթացքի և բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտի բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:

Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները՝ ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անոսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):

Թեթև կլինիկական ընթացքի դեպքում մեծահասակների մոտ շնչառության հաճախությունը` ≤ 22/րոպե, արյան թթվածնով հագեցվածությունը՝ SpO2>93%:

Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն:

Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի և պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը >38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հևոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով:

Տնային պայմաններում բժշկական հսկողության տակ գտնվող պացիենտը հիվանդության ողջ ընթացքում ԱԱՊ բժշկին օրը 2 անգամ հայտնում է ջերմաչափման տվյալները, իսկ ԱԱՊ բժիշկը պացիենտից ճշտում է շնչառական ախտանիշների առկայությունը՝ առավել ուշադրություն դարձնելով դժվարացած շնչառությանը/հևոցին, ցավերին կրծքավանդակում, արյունախխմանը:

Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզ, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն:

Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հեռահար հնարավոր է դեղամիջոցների նշանակում ԱԱՊ բժշկի կողմից պացիենտին (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող /ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):

ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19 ՊԱՑԻԵՆՏԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են․

COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը,

COVID-19-ը և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում,

COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն,

միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․

ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր, բ․ շնչառական ախտանիշներ,

գ․ թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով, ծանր թոքաբորբը, որի նշաններն են․ բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․

ա․ շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),

բ․ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,

գ․ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ, կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն):

Հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan