Այսօր՝ 10 հուլիսի 2020թ., 00:00
Բուֆոնի գործակալը նշել է՝ ինչով է պատրաստվում զբաղվել դարպասապահը կարիերան ավարտելուց հետո Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է.Արսեն Բաբայան Իշխանությունները չեն հանգստանա, մինչև չոչնչացնեն Հայ առաքելական եկեղեցին․ Նարեկ Մալյան Անձնագրերի ինդեքսում Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում Վերանայեք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են. Արփինե Հովհաննիսյան Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել փոխել տակտիկան Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդուն դատարանը թույլատրել է տեսակցել հարազատներին ԱՄՆ-ում Ռուզվելտի՝ ապամոնտաժման ենթակա հուշարձանը մտադիր են տեղադրել Սանկտ Պետերբուրգում Իմ երեխան դպրոցում ՀԵՊ անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել․ ԼՀԿ պատգամավոր Ժամանակակից ՏՏ ընկերությունները ստիպված են «տուրք մատուցել» Apple-ին եւ Google-ին․ Telegram-ի փոխնախագահ Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերսկսման «մեծ հույսեր» ունի Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը․ Նաիրա Զոհրաբյան «Տոտենհեմն» ու «Էվերտոնը» միավորներ կորցրեցին PayPal վճարային ծառայությունը հուլիսի 31-ից դադարեցնում է Ռուսաստանում փոխանցումները Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ «Հայկական բնապահպանական ճակատ» Վրաստանը հայտնել է արտասահմանցի գործարարների համար մուտքի պայմանների մասին Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը Սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը․ Ստեփան Դանիելյան Էրեբունիում գրանցվել են տրանսպորտի վերաբերյալ պարետի սահմանած կանոնների խախտման դեպքեր Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով Սրա համար չենք հեղափոխություն արել, որ էսօր մեզ հավաքեն, տուգանեն․ Բեն Ավետիսյան (տեսանյութ) Դոլարի փոխարժեքը հատեց 486 դրամի սահմանը. Եվրոն թանկացել է ավելի քան 3,5 դրամով Մոսկվայում հուլիսի 13-ից չեղարկվելու է փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը Լուկաշենկոն խոստացել է կարգի բերել Բելառուսում խոսքի ազատության ոլորտը Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ. Արամ Վարդեւանյան ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Սա թավշյա ցեղասպանություն է Ինչպես է Սաակաշվիլին Վրաստանում մի գիշերվա ընթացքում փորձել ամուսնացնել միլիարդատեր Բերեզովսկիին, սակայն հարսնացուն վերջին պահին «փախել» է (տեսանյութ) Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ Գագիկ Ծառուկյանի հետ առերեսման ժամանակ հաստատվեց, որ մեր պնդումները ճիշտ էին Շաքե Իսայանի ճեպազրույցը (տեսանյութ) Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց պատասխանատվության Ռոբերտ Քոչարյանը աջակիցների եւ համակիրների հետ քննարկում է ունեցել Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգելով չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան Ինձ համար ցավ է եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը… Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին «Պատվաստանյութ կա». Արսեն Թորոսյան Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 142-ի, բուժվել են 113-ը Հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Բերման ենթարկվելու պահին տղամարդը ոստիկաններին սպառնացել է հրացանով. վերջինս ձերբակալվել է Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը 8,85 մլն դոլար «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար. «Սա Արցախի էներգետիկ անվտանգության հետ է կապված» Արցախում առաջիկա հինգ տարիներին կիրականացվեն մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին Ինչպե՞ս օգտակար եւ որակյալ պաղպաղակ ընտրել Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետը Բելգրադում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժել են 19 ոստիկան և 17 ցուցարար ՀՀ բոլոր ԲԿ-ների կառավարումը կտրվի Առողջապահության նախարարությանը. այդպես կլինի նաև հետագա արտակարգ դրությունների ժամանակ Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով «Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից․ 700 նոր գործազուրկ Հայաստանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 526-ով, բուժվածներինը՝ 573-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք «Ահռելի» չղջիկի լուսանկարը քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկար) Աստղաֆիզիկոսները համարում են, որ դեպի Մարս առաջին մարդկանց պետք է ուղարկել Վեներայով Մխիթարյանի եւ Վերետուի գոլերը կամային հաղթանակ բերեցին «Ռոմային» (տեսանյութ) Սլովենիայում հրկիզել եւ ապամոնտաժել են Մելանիա Թրամփի արձանը Փաշինյանը հաշվի չի առնում, որ միշտ մեղավոր է նա, ով սին հույսեր է տալիս, այլ ոչ թե նա, ով հավատում է Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար. Մերկել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցակացման հարցը Իշխանության հակառուսական սեգմենտը Փաշինյանին ամեն կերպ համոզում է, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» Սկանդալ Ֆրանսիայում․ ՄԻԵԴ դատավորները ինչ-որ կապեր ունեն Ջորջ Սորոսի հետ ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել․ Հաշվեքննիչ պալատի վերահսկողության արդյունքները Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Տրետի պալյոտ նա լունու» Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել Վերաքննիչը Ծառուկյանի հարցով կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. Արարատ Միրզոյանն ասել էր՝ ամեն լավ կլինի ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից. Որն է պատճառը Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ ՀԱԿ ներկայացուցիչներն աառաջարկում են վերադառնալ նախագահական համակարգին. Փաշինյանը դեմ է Այն, ինչում մեղադրում են Ազարյանին բացարձակ կարգապահական խախտման տարրեր չի պարունակում ՄԻԵԴ-ը ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ է ընդունել
Հարցում

Չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճիշտ, վախ և ատելություն պարունակող լուրերով. Անտոնիո Գուտերեշ

Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մեկնարկում է «Հավաստի» (‘Verified’) նախաձեռնությունը, որի նպատակն է` պայքարել ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ աճող ապատեղեկատվության դեմ՝ մեծացնելով վստահելի և ճշգրիտ տեղեկատվության ծավալը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճշմարտացի, վախ և ատելություն պարունակող տեղեկատվությամբ», - նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարելիս: «Ապատեղեկատվությունը տարածվում է առցանց, հաղորդագրական հավելվածներով և անմիջական շփման ժամանակ: Ապատեղեկատվությունը տարածողները կիրառում են դրանք ստեղծելու և տարածելու հմուտ մեթոդներ: Դրան հակազդելու համար` գիտնականներն ու ՄԱԿ-ի նման հաստատությունները պետք է մարդկանց հասցնեն ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն»:

«Հավաստի» նախաձեռնությունը, որը գլխավորում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցությունների բաժինը, տեղեկատվություն կտրամադրի երեք հիմնական թեմաների շուրջ՝

- գիտություն` կյանքեր փրկելու համար

- համերաշխություն՝ տեղական և համաշխարհային համագործակցությունը խթանելու համար

- լուծումներ՝ համավարակից տուժած բնակչությանը աջակցելու համար

Նախաձեռնությունը խթանելու է նաև վերականգնմանն ուղղված այն փաթեթները, որոնց նպատակն է՝ վերացնել կլիմայական ճգնաժամի և աղքատության, անհավասարության ու սովի խորքային պատճառները:

Նախաձեռնությունը կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց դառնալ «տեղեկատվության կամավորներ»՝ տարածելու վստահելի նյութեր՝ իրենց ընտանիքներն ու համայնքները անվտանգ պահելու համար: Կամավորները, որպես թվային հարթակների առաջնային աձագանքողներ, կստանան հավաստի տեղեկատվություն՝ օպտիմիզացված սոցիալական հարթակներով տարածելու համար։ Դրանք կպարունակեն պարզ, համոզիչ հաղորդագրություններ, որոնք ուղղակիորեն կպայքարեն ապատեղեկատվության դեմ կամ կլրացնեն տեղեկատվական բացը:

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների բաժինը համագործակցելու է ՄԱԿ-ի գործակալությունների, ՄԱԿ-ի գրասենյակների, հեղինակավոր անձնանց, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և մեդիա ոլորտում գործող կազմակերպությունների հետ՝ վստահելի, ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի հետ՝ ատելություն և վնասակար բովանդակություն պարունակող տեղեկատվությունն արմատախիլ անելու համար:

«Շատ երկրներում թվային ալիքներով շրջանառվող ապատեղեկատվությունը խոչընդոտում է հանրային առողջությանն ուղղված արձագանքը և անհանգստություն սերմանում: Ջանքեր են գործադրվում օգտագործելու ճգնաժամը՝ նատիվիզմ քարոզելու կամ փոքրամասնություններին թիրախավորելու համար։ Այս իրավիճակը վատթարանում է, երբ հասարակություններում աճում է լարվածությունը և զգացնել են տալիս ճգնաժամի տնտեսական և սոցիալական հետևանքները», - նշել է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը (Melissa Fleming), - ««Հավաստի» նախաձեռնությունը պայքարելու է նաև այս միտման դեմ՝ տարածելով հուսադրող տեղեկատվություն, որը ողջունում է տեղական մարդասիրական գործունեությունը, փախստականների և միգրանտների կողմից արվող ներդրումը և հիմք է հանդիսանում գլոբալ համագործակցության համար»:

Նախաձեռնությունը իրականացվել է աշխարհի առաջատար, սոցիալական մոբիլիզացման ոլորտում հայտնի կազմակերպություններից մեկի՝ «Purpose»-ի հետ համագործակցությամբ: Այն նաև աջակցում են IKEA հիմնադրամն ու «Luminate»-ը:

IKEA հիմնադրամի ծրագրերի գլխավոր ղեկավար Պատրիսիա Ատկինսոնը (Patricia Atkinson) նշել է. «ՔՈՎԻԴ-19 ճգնաժամը աննախադեպ համաշխարհային առողջապահական ճգնաժամ է: IKEA հիմնադրամը հպարտությամբ աջակցում է «Հավաստի» նախաձեռնությանը, որի նպատակն է համոզվել, որ յուրաքանչյուրին հասանելի են վստահելի տեղեկատվություն և խորհուրդներ՝ անհրաժեշտ իրենց ընտանիքներին ու սիրելիներին անվտանգ պահելու համար»:

«Luminate»-ի տնօրեն Նիշանտ Լալվանին (Nishant Lalwani) իր հերթին ավելացրել է. «ՔՈՎԻԴ-19-ը ընդգծում է, որ ճշգրիտ, վստահելի տեղեկատվության հասանելիությունը կարող է կարևոր լինել վախի և դիմացկունության, պառակտման և միասնության և նույնիսկ՝ կյանքի ու մահվան ընտրության գործում։ Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք «Հավաստի» նախաձեռնությանը և կորոնավիրուսային վարակի «ինֆոդեմիայի» դեմ ուղղված վերջինիս աշխատանքին՝ տարածելով վստահելի, գիտահեն տեղեկատվություն՝ աշխարհում մարդկանց և համայնքներին պաշտպանելու համար»:

website by Sargssyan