Այսօր՝ 30 հոկտեմբերի 2020թ., 00:00
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը ԱՄՆ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Կրեմլում նշել են պայմանները, որոնց դեպքում խաղապահներ կտեղակայվեն Արցախում ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ եւ անվերապահ դադարեցման կոչ են արել եվրախորհրդարանականները Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել (տեսանյութ) Դիմացե՛ք տղերք, էլ չպակասեք, թշնամուն ահեղ մի լավ դաս տվեք. (տեսանյութ) Ես հանդես եմ գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին. Փաշինյան ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն. Զոհրաբ Մնացականյան Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Ինչպես է անցել գիշերը սահմանին Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար Զորհաբ Մնացականյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիեւի առաջարկի ենթատեքստը ԱՄՆ-ը արտաքին կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա Նիսի իշխանությունները փակում են քաղաքում բոլոր եկեղեցիները տաճարի մոտ հարձակման ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ… գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (տեսանյութ) ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն աճում է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան Առավոտից թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը. Կան վիրավորներ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունը պահպանվել է Ձերբակալվել են մոսկվացիների վրա հարձակված ադրբեջանցի ազգայնականներ Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Հարցում

Թույլ չտալ, որ իրավիճակը լրջանա նաև մյուս ոլորտներում

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք»։ Սրանք կառավարության նիստում վարչապետի խոսքերն են։ Սա ուղերձ է, որ ստանում է Հայաստանի հասարակությունը։

Ինքնին այս ձևակերպումն արդեն ճգնաժամ է։ Վարչապետն ըստ էության ընդունեց, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը, և 3 ամիս շարունակ ձեռնարկվող միջոցները եղել են անարդյունավետ։ Վարչապետը կարող էր սխալվել, կարող էին սխալվել նաև ոլորտի պատասխանատուները՝ անփորձության պատճառով։ Բայց ամենալուրջ սխալը փորձագիտական որոշակի շրջանակների խորհուրդները, առաջարկները չլսելն էր, չքննարկելը, հաշվի չառնելը։

Մի խումբ հանրային գործիչներ, աշխատանքի և կառավարման մեծ փորձ ունեցող անձինք հանդես էին եկել հրապարակային առաջարկներով, հիմքում ունենալով հենց այն մտահոգությունը, որ իրավիճակը բարդ է։ Ռացիոնալ առաջարկներ ներկայացրեցին նաև Հրանտ Բագրատյանը, Ավետիք Չալաբյանը, Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը, հայտնի բժիշկներ, ոլորտի մասնագետներ։ Առաջարկները ցուցադրաբար անտեսվեցին, արդյունքում մենք այսօր ունենք ավելի լուրջ իրավիճակ, քան պատկերացնում էինք՝ ավելի բարդանալու միտումներով։ Սա քաղաքական որոշման արդյունք էր, որով իշխանությունը միանձնյա ստանձնեց պատասխանավությունը՝ օրեցօր սրվող իրավիճակի համար։

Սա ամենևին միակ դեպքը չէ, երբ իշխատություններն անտեսում են նախազգուշացումներն ու մտահոգությունները.

- Նույնպիսին էր մոտեցումը նաև ժամանակին հնչեցված «Կանգ առ»-ի կոչին։ Կոչն անտեսվեց, և գործունեությունը շարունակվեցին նույն ոճով։

- Նույնն էր վերաբերմունքը արցախյան բանակցություններին խորությամբ տիրապետողների մտահոգություն-հորդորին՝ Արցախի բանակցությունները զրոյական կետից սկսելու և միջնորդներով ամրագրված արդյունքները վերելակային դիվանագիտությամբ փոխելու անթույլատրելիության մասին։

- Նույն վերաբերմունքն է այն զգուշացումներին, որ որևէ պարագայում չի կարելի սեփական քաղաքական շահերի համար անթաքույց օգտվել արատավոր որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։

- Նախազգուշացումները, որ անթույլատրելի և վտանգավոր է Աննա Դանիբեկյանին, Արմեն Դանիելյանին, Մնացական Մարտիրոսյանին, Արտուշ Գաբրիելյանին և մյուսներին ճնշումների միջոցով քաղաքական շահեր հետապնդող որոշումներ պարտադրել, ևս անտեսվում են։

- Արհամարհվեցին մտահոգությունները, թե ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի հնարավոր կիրառումը կոլապսային հետևանքներ կարող է ունենալ սեփականության, անշարժ գույքի շուկայի, ներդրումների, կապիտալի արտահոսքի, հասարակության չհիմնավորված սպասումների, հնարավոր վենդետաների առումով։

- Անտեսվում են զգուշացումները, որ երկրում միայն մեկ մարդու ինստիտուտը՝ մեկ դատավորի, մեկ դատախազի, մեկ քննիչի, մեկ պատգամավորի, մեկ մտածողի, մեկ կառավարչի – մի հոգով ամեն ինչ որոշելու և կառավարելու ինստիտուտը խիստ վտանգավոր է ու կասեցնում է բոլոր դրական զարգացումները։

Ցանկը մտահոգիչ է, կարելի է երկար շարունակել։ Սակայն առավել մտահոգիչ է, որ այս բոլոր ոլորտների վերաբերյալ վաղը, մյուս օրը իշխանությունները կարող են ասել՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք։ Դրա հավանականությունն օրեցօր ավելի հստակ է ուրվագծվում։ Ամեն ինչ սկսել է շատ արագ զարգանալ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan