Այսօր՝ 28 փետրվարի 2021թ., 00:00
Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Հաշված օրեր... Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է. Վաղը համերգ է մեր լույս տղերքի հիշատակին ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս․ Միքայել Մինասյան. (տեսանյութ) Աննա Հակոբյանը նախատել և հայհոյել է Փաշինյանին Ռուսաստանից պատերազմի համար օգնությունը յուրացրել եւ վաճառել է Շիշ բռնողը ՀՐԱՏԱՊ. ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին. ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը դարձյալ ուղարկել է նախագահին Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Ինչպե՞ս կարելի է քայքայել, մերկացնել ժողովրդին, տանել թշնամուն մատաղ անել. Կարեն Բեքարյան Այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է, կոչ եմ անում կանգնել բանակի կողքին. Սեյրան Օհանյան «Համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկություններով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում է Ալիևի ասածը». Վազգեն Մանուկյան «Բնականաբար, այս իշխանությունների մնալը Թուրքիային ձեռնտու է՝ սա ակնհայտ փաստ է». Վահրամ Բալայան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյան, մեզ ոչինչ մի՛ խոստացիր, լուռ հեռացի՛ր». կապանցի «Բա-ով սկսվող բոլոր բառերն իրենց մեջ ունեն ոչխարային ինչ-որ բան». Վահրամ Սահակյան ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման քաղաքական առաջարկությունը ենթակա է Նախագահի առարկությանը Դիմում եմ հանրությանը պուճուր Հովոյի ոճով «Վազգեն ըըը, Վարդգես ըըը, Հակոբ... ». «Իմ քայլ»-ի պատգամավորը շփոթվեց թիմակից պատգամավորի անունն ասելիս Գեներալ Մակարյանի ձեռքերը թաթախված են զրահաբաճկոն չունենալու պատճառով զոհված տղերքի արյամբ Հարցին՝ ինչ ենք անելու, ասաց՝ ամրանում ենք. Կապանի համայնքապետը մանրամասներ է հայտնել Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա ուզում է ԶՈՒ ԳՇ պետ առաջարկել Արգիշտի Քյարամյանին Արմեն Աբազյանը գիշեր-ցերեկ Օնիկ Գասպարյանին է հսկում Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողներից մի քանիսի հարազատներին և հիմա փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա Վ. Բալասանյանը և Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և բանակի կողքին Ապօրինի կերպով իր բնակարանից բերման է ենթարկվել և ձերբակալվել ընդդիմության հանրահավաքի մասնակիցը «Սատարում ենք բանակին». հանրահավաք Կապանում. (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխության PR-ն ապահովող բլոգերը պրոադրբեջանական քարոզիչ է «Ստահակ», «Դավաճան հողատուներ». անցորդներն՝ «Իմ քայլի» պատգամավորին. (տեսանյութ) Բաղրամյան պողոտան բազմամարդ է. Ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում. (տեսանյութ) Հասկանո՞ւմ եք՝ երկիրն ինչ ծանրագույն վիճակում է, որ Օնիկ Գասպարյանն արեց այդ քայլը. Գեղամ Նազարյան Եվս մի խայտառակ նշանակում Նիկոլ Փաշինյանի կողմից Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը կրկին հանդիպել են, այս անգամ՝ նախագահականում. Նիկոլը էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա կդնի մատը «Նիկոլ Փաշինյանը որևէ սրբություն չունի, որևէ ամոթ չունի. նա միշտ խաբում է». Կարեն Քոչարյան ՆԱՏՕ-ն ռուսական «Պանցիր» համակարգն անօդաչուների դեմ «իդեալական զենք» է անվանել Պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձը Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Աննայի օժիտը․ Կարեն Վրթանեսյանը՝ զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու Փաշինյանի գրառման մասին «Սա ի՞նչ գործ ունի այստեղ». գեներալները խորհրդակցության սենյակից դուրս են հրավիրել Արսեն Թորոսյանին Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ վճիռ կկայացնի՝ չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը, այն չի բխում ՀՀ պետական շահերից Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են անցկացրել վրանային ճամբարում՝ խորհրդարանի շենքի մոտ. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը (տեսանյութ) Թուրքիան շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության․ Կոնստանտին Զատուլին Ո՞ւր էր Փաշինյանն այս 3 տարիների ընթացքում, ինչո՞ւ չէր պահանջում փոխարինել, եթե Ռուսաստանը վատ զենք էր մատակարարել Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին Ազատություն՝ «Ազատությանը» Բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում Օլիգարխների վերադարձն է՞ վախեցնում, նայեք կապիտուլանտ հողատու հանդիպումը գործարարներնի հետ. Սարհատ Պետրոսյան Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել Անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ղարաբաղի հարցով համաձայնագրի դրույթներ. ԵՄ Պարոն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին.պահեստազորի սպա Աբգար Պողոսյանը` ԳՇ պետին Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում Երբ է առաջին անգամ Օնիկ Գասպարյանը հակադրվել Փաշինյանին. նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու Աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ոչնչացնում ենք Հայաստանը կգտնվի անդունդի եզրին. Արամ Ա կաթողիկոս Շուտով կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. Վարագյան Նիկոլ Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին, ԳՇ պետին պատժելն աննորմալ երևույթ է. Նորատ Տեր-Գրիգորյանց «ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկայացրել պատերազմի ժամանակ Փաշինյանի դավաճանական հրահանգների վերաբերյալ Կիրականանա Նիկոլի վաղեմի երազանքը՝ Հայոց բանակը կզրկվի ղեկավարությունից եւ կվերանա նիկոլը Դիլիջանի քաղաքապետի ժպ է նշանակել բենզալցակայանի նախկին աշխատակցի, որը անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու» Ես՝ որպես 3 կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր, ազգակործան, անանցյալ ու անապագա իշխանության հետ. Մեղրիի համայքնապետ Աշոտ Զաքարյանը Անդոնի հետ թալանել է աղետի գոտին 90-ականներին և արյան վրա վաստակել միլիոնավոր դոլարներ․ Գաբրելյանով. Նիկոլը ռազմական ոստիկանության պետին նշանակել է ԳՇ զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում Ես առաջին մարդն եմ, որ նստում է «Չաուշեսկուների գնդակահարության» գործով․ Սա զավեշտ է․ Մալյան Դեռ լավ է՝ վարչապետը հրամանագիր չի ստորագրել Լեւոն Արոնյանին գրոսմայստերի կոչումից զրկելու․Ավետիք Իշխանյան Ձեռքերդ հեռո՛ւ ԳՇ պետից․ Պահեստազորի գնդապետը՝ Փաշինյանին Գրվեց մեր պատմության ամենասև էջը․ 6 հազար տարվա պատմության մեջ այսպիսի սև էջ չի եղել․ Սերժ Սրապիոնյան Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է․ Միքայել Մինասյան Վազգեն Մանուկյանի ուղերձը Իմքայլականներին
Հարցում

Արմեն Գեւորգյանի վերաբերմունքը պատշաճում է իսկական պետական գործչի

Ներկայացնում ենք Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի ծավալուն հոդվածը հրապարակված Հատուկ «Միրոր Սփեքթեյթորի» համար: Այն արտատպում ենք «Առավոտ» օրաթերթից:

Ժամանակակից Հայաստանը ներկայումս, հնարավոր է, ապրում է իր ստեղծումից ի վեր ամենավտանգավոր շրջաններից մեկը։ Դա պայմանավորված է որոշակի զուգընթաց գործոնների համակցությամբ՝ երկամյա պառակտիչ և ատելություն սերմանող հռետորաբանություն, որը հանգեցրել է այսօր դիտարկվող բռնությանն ու ամբողջովին տարաբաժանված հասարակությանը, մի կողմից, և կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, դրանից հետագայում անխուսափելիորեն բխելիք համաշխարհային տնտեսական անշիջելի հրդեհով, ուժգնացող միջազգային լարվածությամբ ու համաշխարհային պատերազմի սպառնալիքով:

Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» երկու տարի անց երկիրը հայտնվել է ավելի թույլ վիճակում, քան երբևէ եղել է, մինչդեռ առջևում դեռ սպասվում է սոսկալի տնտեսական ցնցում, առանց գերտերությունների կողմից որևէ էական աջակցության ակնկալիքի: Պետությունների սահմանները փակ կմնան արտագնա աշխատողների համար, երկրները կվարեն հովանավորչական քաղաքականություն և առավել կախյալ ու աղքատ տնտեսությունները կարող են փլուզվել:

Իրավիճակը պետք է անհապաղ գնահատվի երկրի բոլոր քաղաքական ու պատասխանատու ուժերի կողմից։ Խորհրդակցությունները պետք է անցկացվեն համապարփակ, այլ ոչ թե սահմանափակվեն խորհրդարանական ուժերով: Այս աննախադեպ իրավիճակը ենթադրում է ներքին և տնտեսական խնդիրների, ապա նաև արտաքին սպառնալիքների վերաբերյալ քննարկումներ։ Այն պահանջում է բացառիկ խիզախություն ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարու համար: 

Համաշխարհային կորոնավիրուսային ճգնաժամն արագացնում է քաղաքականությունում արմատական փոփոխությունների և այդ իրավիճակում արտակարգ գործողությունների ծրագրի հրատապ մշակման պահը: Հայաստանն այնպիսի դժվարին ժամանակներ է ապրել երրորդ հանրապետության կայցման սկզբում՝ 1990-ական թվականներին, որ ներկայումս ունի որոշակի փորձ և կարող է հաջողության հասնել այս նոր փորձության մեջ, եթե հաջողվի վերականգնել որոշ պայմաններ:

Փաշինյանի մեթոդների կանխատեսելի ձախողումները

Անհրաժեշտ է ամենայն հստակությամբ ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունը մոտ 2,5 միլիոն ազգաբնակչություն ունեցող փոքր երկիր է, որի բնակչությունը տարեցտարի կրճատվում է, և որ նման երկիրը չի կարող իրեն թույլ տալ ենթարկվել պառակտման հեղափոխական գործընթացներով, երբ բնակչության մի կեսն ատում է մյուս կեսին:

Եթե միայն ինչ-որ մեկը չի ցանկանում ոչնչացնել երկիրը կամ վտանգել նրա ապագան, ապա նման քաղաքականությունը պետք է դադարեցվի։ Ուղենիշային հոդվածներից մեկում , իրավունքի գերակայությանը և հանրային բարօրությանը ներկայումս հասցվող վնասների մեծ մասը կանխատեսվել է՝ դեռևս 2018 թվականի օգոստոսին: Հեղինակի կողմից ահազանգեր են հնչեցվել իրավունքի գերակայության սկզբունքների դեմ անհարկի ոտնձգությունների առթիվ:

Գործադիր իշխանության համառ հայտարարությունները «հեղափոխական» գործընթացը շարունակելու մասին և դրանց ձայնակցումը որոշ մեկուսացված և արմատական ուժերի կողմից Հայաստանում, կամ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում իրենց հարմարավետ սրահներում նստած անհատների կողմից պարզապես անպատեհ են և անպատասխանատու։ Պետք է հարց տալ, թե կոռուպցիայի դեմ պայքարը, որի անհրաժեշտությունը չի վիճարկվում, ինչ կերպ կարող է ծառայել նոր առաջացած վտանգների հաղթահարմանը։

Որոշ մարդկանց կարծեցյալ «ապօրինի ունեցվածքի» բռնագրավումն ավելի շատ ուղղված է Հայաստանի հյուծված պետական ֆինանսների համալրմանը, մինչ կառավարությունը կանխիկ գումարները վերաբաշխում է մարդկանց որոշակի կատեգորիաների։ Վերջին երկու տարիների ընթացքում նախկին քաղաքական գործիչների կամ օլիգարխների ենթադրյալ ապօրինի հարստացման հետաքննությունը բացահայտել է, ձեռքբերումների տեսանկյունից, անմխիթար արդյունքներ, որոնք համարժեք չեն կառավարության հավակնոտ կանխատեսումներին եւ դրանց հետ կապված դատական ջանքերին:

Այս վերաբաշխման մեջ հազիվ թե կարելի է չտեսնել քաղաքական հաճախորդականությունը՝ այն գինը, որը պետք է վճարել «ժողովրդի» մշտական աջակցության համար, բայց դա անհեռատես քաղաքականություն է, որը չի լուծում հիմնարար կառուցվածքային բարեփոխումների ու ներդրումների հարցերը, որոնք անհրաժեշտ են ապագա կառուցելու համար։ Համերաշխությունն անհրաժեշտ է ավելի քան երբևէ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր տուժելու են ներկայիս ճգնաժամից, իսկ պետական դրամական միջոցների պակասը պետք է դրդի կառավարությանը պատշաճ եւ ողջամիտ ներդրումներ կատարել, որպեսզի կարողանա լուծել երկրի առջև ծառացած արտառոց խնդիրները և բավարարել տնտեսության գալիք պահանջմունքները:

Ժողովրդավարության վերաբերյալ կառավարող ուժի տարօրինակ հայեցակարգը

2020թ. փետրվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդես եկավ ելույթով, որի վերջում ընդգծեց (Սահմանադրական դատարանի դատավորների ազատման պատճառաբանությունից հետո), որ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի և անշրջելի է։

Դրա հետ կարելի է միայն համաձայնվել։ Այնուհանդերձ, նախևառաջ, պետք է ասել, որ ներկայումս միջազգային իրավակարգում ժողովրդավարությունն այլևս պետական լավ կառավարման բացառիկ չափանիշը չէ: Արդար եւ ազատ ընտրությունները չեն երաշխավորում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ 2005 թվականի համաշխարհային գագաթնաժողովում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «չնայած կարիքից եւ վախից ազատությունը կարեւոր նշանակություն ունի, դրանք այնուհանդերձ բավարար չեն:

Բոլոր մարդիկ իրավունք ունեն, որ իրենց վերաբերվեն արժանապատվորեն և հարգանքով»։ Նման արժանապատվությունն ու հարգանքը մարդկանց համար ապահովվում է մարդու բոլոր իրավունքների իրականացման միջոցով եւ պաշտպանվում է օրենքի գերակայությամբ։ Ժողովրդավարությունը, զարգացումը և մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը փոխկապակցված և փոխլրացնող գործոններ են։

Օրինակ ՝ Թուրքիայում ժողովրդավարություն է, բայց այդ պետությունը չի հարգում օրենքի գերակայությունը, և տասնյակ հազարավոր քաղաքական հակառակորդներ բանտում են։ Իսրայելը ժողովրդավարական երկիր է, սակայն նրա «Սահմանադրությունը» նշում է, որ թեպետ յուրաքանչյուր քաղաքացի ունի մարդու իրավունքներ, սակայն Իսրայելում պետական կառավարմանը մասնակցելու իրավունքները պատկանում են միայն հրեա ժողովրդին (2018 թվականի հուլիսի 19 մի քանի ժամ տեւած բուռն բանավեճերից հետո, Քնեսեթը հավանություն է տվել ազգային պետության մասին օրինագծին՝ 62 «կողմ», 55 «դեմ» ձայներով: Նրանք, ովքեր դեմ էին, դատապարտեցին այդ «ապարտեիդի» վրա հիմնված հիմնարար օրենքը)։

Մենք կարող ենք սույն հարցի վերաբերյալ բերել բազմաթիվ այլ օրինակներ: Հայկական համատեքստում, կարելի է ավելի շատ կասկածել ներկայիս «ժողովրդավարական» պրակտիկայի վրա։ Արդյոք անցյալ տարի, առանց խորհրդարանին դիմելու, նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու գաղտնի որոշումը, կամ վարչապետի կողմից պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ վերջերս կայացրած անձնական որոշո՞ւմն են իշխող ուժի ժողովրդավարության հայեցակարգը։

Մի մարդու համար, ով կառուցել է իր վարկը թափանցիկության հիման վրա եւ կարծես թե հարգելով ժողովրդավարական արժեքները, «ժողովուրդը» պետք է լինի կույր կամ խուլ, ինչպես որ դա եղել է անցյալում, երբ ընտրողները կաշառք են վերցրել ընտրական քվեների համար: Խորհրդարանում ժողովրդավարությունը նույնպես տարօրինակ բույր ունի՝ մեծամասնությունը ոչ մի մարտահրավեր կամ քննարկում չի ընդունում իր օրինագծերի վերաբերյալ։

Իշխող կուսակցությունը լռեցրել է խորհրդարանում մեծությամբ երկրորդ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությանը ՝ գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ Գլխավոր դատախազության հարուցած գործի քննության շնորհիվ։ «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) կուսակցության անդամները, որոնք, ըստ երեւույթին, զերծ են մնացել հետաքննական գործողություններից, փորձում են ընդդիմադիր ուժին հատուկ դերակատարում ունենալ խորհրդարանում ՝ վիճարկելով եւ քննարկելով օրինագծերը: Այժմ նրանք դարձել են վիրավորանքների և սադրանքների թիրախ իշխող կուսակցության անդամների կողմից։ Խոսքի ազատության խախտումները պատահական չեն։

Այն սահմանափակելու պաշտոնական փորձերը աննկատ մնացին լայն հանրության կողմից։ Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ արտակարգ դրություն սահմանելուց հետո Հայաստանի Հանրապետությունը մարտի 19-ին շտապեց ազատությունների սահմանափակման վերաբերյալ հայտարարություն կատարել Ժնեւում՝ Մարդու իրավունքների կոմիտեում եւ Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ համապատասխանաբար Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտի եւ Եվրոպական կոնվենցիայի դրույթների վերաբերյալ:

Ուշագրավ է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ սահմանափակումներին նվիրված բաժինը, որտեղ հստակ գրված է, որ համաճարակների մասին հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը «չպետք է հակասի պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրի այդ պաշտոնական տեղեկատվությունը»:

Իսկը բոլշևիկյան ձևակերպում։ Թեև հայկական ԶԼՄ-ները շատ ժամանակին և պատշաճ կերպով արձագանքեցին իրողությանը (վարչապետն ի վերջո կասեցրեց խոսքի ազատության նկատմամբ այդ սահմանափակող միջոցների իրականացումը), ազատություններից նահանջը միևնույն է, ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ դրությունը չի ավարտվել։ Երբ կիրառված այս միջոցը համադրում ենք կառավարության կողմից զանգվածային լրատվամիջոցների խիստ քննադատության հետ, որոնք ենթադրաբար պատկանում են կառավարության նախկին անդամներին կամ նրանց դրածոներին, ապա պետք է մտահոգություն առաջանա այդ վարչական միջոցի ուղղվածության և նպատակի վերաբերյալ, հատկապես քաղաքական կյանքում բռնության ներկայիս աճող մթնոլորտում:

Այն սակավաթիվ պետությունների թվում, որոնք հայտարարել են որոշակի սահմանափակումների մասին (Ալբանիա, Էստոնիա, Վրաստան, Լատվիա, Հյուսիսային Մոնտենեգրո, Մոլդովա, Ռումինիա, Սան Մարինո եւ Սերբիա), Հայաստանը միակ պետությունն է, որը նահանջել է կարծիքի արտահայտման ազատությունից:

Կառավարությունը հանրային ոլորտում բռնության դեմ պայքարի գլխավոր իրավական երաշխավորն է

Պաշտոնական ելույթներում 2018-ի օգոստոսից առկա է վրեժխնդրության և անհանդուրժողականության երանգ: Այս պահվածքը վատթարացել է ամիս առ ամիս ՝ լավի ու վատի, հեղափոխականի ու հակահեղափոխականի միջև տարանջատման քաղաքականությամբ։ Դա հանգեցրել է հասարակության մեջ Փաշինյանի կողմնակիցների եւ հակառակորդների շրջանում ագրեսիվ եւ ծայրահեղական վարքագծի սրմանը։

Այն նաեւ նյութականացվել է օրինականության խախտումների տեսքով։ Նախ ՝ պնդելով, որ դատական իշխանությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և նախկին կառավարությունների կողմից նշանակված բոլոր նախկին ղեկավարները կոռումպացված են, և երկրորդ ՝ պնդելով, որ Սահմանադրական դատարանի յոթ դատավորներ պետք է ազատվեն աշխատանքից ցանկացած միջոցներով, նույնիսկ հակասահմանադրական, որովհետև նրանք խոչընդոտում են հեղափոխական գործընթացին, թեև ոչ ոք չի բացատրել, թե ինչպես կարող էին նրանք դա անել կամ ինչպես են դա անում։

Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք տեղեկացանք երկու փոխվարչապետների (Ալեն Սիմոնյանի և Տիգրան Ավինյանի) աղմկալի կռիվների պատմություններին , իսկ մայիսի 8-ին ՝ ականատես եղանք խորհրդարանում տեղի ունեցած ընդհանուր ծեծկռտուքի, ինչպիսին սովորաբար տեսնում ենք Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, ինչն ինքնին արդեն խայտառակ խորհրդանիշ է։

Հարկ է հիշեցնել, որ կառավարությունները եւ կառավարության ղեկավարները միջազգային իրավունքի տեսանկյունից պատասխանատվություն են կրում բռնության հրահրիչ ցանկացած խոսքի կամ վարքագծի համար, ինչպիսի ձեւ էլ այն ընդունի: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արդարացիորեն հիշեցրեց (մայիսի 9-ին), որ պետական պաշտոններ զբաղեցնող և համապատասխան գործունեություն իրականացնող անձինք պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց քաղաքական կամ այլ արտահայտություններում և թույլ չտան ատելություն ծնող և լարվածություն առաջացնող բառեր:

Բռնությունն ամենուր է և աճում է Հայաստանի հասարակության մեջ. առկա են բանակում ոչ մարտական իրավիճակներում մահվան չբացահայտված շատ դեպքեր (2020 թվականի հունվարի 1-ից ի վեր՝ 13 դեպք), կանանց նկատմամբ տաբուի ենթարկվող տնային բռնությունը, սոցիալական անհավասարությամբ պայմանավորված բռնությունը, վերջերս խորհրդարանի պատգամավորների մոլեգին արշավն ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գավառի փողոցներում զանազան խմբավորումների միջև վերջերս տեղ գտած արյունալի հաշվեհարդարները, նախկին ոստիկանապետի և ԱԱԾ նախկին տնօրենի անբացատրելի «ինքնասպանությունները» և այլ սպանությունները մարզերում ֆեոդալական մթնոլորտի պատճառով:

Այս ամենը բռնության տարբեր դրսևորումներ են: Գործադիր և օրենսդիր մակարդակներում պաշտոնյաների խոսքերն ու վարքագիծը սխալ օրինակ են ծառայում հասարակության համար։ Վարչապետը առնվազն երկու անգամ օգտագործել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնության բառապաշար։ Առաջին թիրախը «Սասնա ծռեր» կուսակցության անդամներն էին, որոնք սպառնում էին ուժով առաջ տանել իրենց գաղափարները, իսկ երկրորդը ՝ Հանրապետական կուսակցության անդամները։ Հարցը կայանում է ոչ թե նրանում, թե ճիշտ է արդյոք արձագանքելը, այլ բռնության տոնով եւ խոսքերով կամ բռնության սպառնալիքով խոսելու մեջ:

Հետևաբար, պարոն Վարչապետ, դուք սխալվում եք՝ ուրիշներին մեղադրելով սադրանքի կամ դավադրության մեջ, կամ փորձելով սադրանքների արմատներ գտնել «Ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման մասին» օրինագծի ընդունման մեջ։ Ես չեմ ասում, որ ձեր հակառակորդները անմեղ եւ պասիվ զոհեր են, բայց դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ, թե արդյոք այս ամենը ձեր մեթոդների, ձեր սեփական վարքի եւ բառերի արդյունք չէ: Որպես պետության ղեկավար դուք քաղաքականապես և իրավաբանորեն օժտված եք որոշակի պարտավորություններով։

Հայաստանի Հանրապետությունում բռնության նման մթնոլորտի ստեղծումը ձեր անմիջական պատասխանատվությունն է, եւ դուք պետք է պատշաճ կերպով վարվեիք վերջին երկու տարիների ընթացքում: Դուք ընդունեցիք ձեր պատասխանատվությունը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, եւ դա արդար էր։ Ժամանակն է հետադարձ գնահատելու ձեր ընդհանուր ողջ քաղաքականությանը: Այս քաղաքական ճգնաժամն այժմ կրկնապատկվում է մոտ ապագայում էլ ավելի սպառնալից իրավիճակով՝ տնտեսության անկումով և զբաղվածության խնդիրներով։

Ցնցումը կլինի սարսափելի, բայց կառավարելի, եթե հասարակությունը համաձայնության գա

Միջազգային քաղաքական և տնտեսական իրավիճակը ցույց է տալիս, որ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական գլոբալ պատերազմի նախադրյալները դառնում են ավելի ու ավելի լուրջ ու մոտալուտ։ Կորոնավիրուսային ճգնաժամը արագացնում է այդ գործընթացը։

Պետք է հիշել, որ 1930-ական թվականների դեպրեսիան կանգնեցվել է միայն աճող լարվածությամբ ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտենալուն պես։ Խոշոր արեւմտյան երկրները մեծ պարտքեր են կուտակում այս անսպասելի համաշխարհային համաճարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքների դեմ պայքարելու համար, եւ բոլորը գիտեն, որ երկրների մեծ մասը մոտ ապագայում չի վերականգնի տնտեսության նախկին մակարդակը, քանի որ տնտեսական աճի մոդելները կարող են փոխվել սպառման եւ աշխատանքային վարքի փոփոխության, ինչպես նաեւ միջազգային առեւտրի, ուղեւորությունների եւ ապրանքափոխանակության կտրուկ կրճատման պատճառով:

Արեւմտյան երկրները կգնան ռազմավարական ոլորտների տեղայնացման ուղղությամբ և փակ կպահեն իրենց սահմանները: Շատ երկրների տնտեսությունները կփլուզվեն, այդ թվում բնական հումքով հարուստ երկրներինը՝ ցածր պահանջարկի եւ դրանց ցածր գների պատճառով։ Տնտեսական ցնցումը սարսափելի կլինի Հայաստանի համար, որը զուրկ լինելով դեպի ծով ելքից և մասամբ շրջափակված լինելով հանդերձ, ունի նաև շատ փոքր արդյունաբերական ենթակառուցվածք։ Տուրիստական սեզոնը վտանգի տակ է։ Հարկ է նշել, որ վերջին շրջանում հայկական մամուլում հայտնվել են բազմաթիվ հոդվածներ, որոնք մատնանշում են ստեղծված իրավիճակի վտանգը։

Ի թիվս այլոց՝ կա Անդրանիկ Թևանյանի մռայլ կանխատեսումը, ըստ որի Հայաստանը ճգնաժամային իրավիճակում կգտնվի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով առնվազն մինչև 2022 թվականը, և դա կհանգեցնի անվտանգության ոլորտում որոշակի հետևանքների:

Նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի աշխատակազմերի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը Հայաստանի տնտեսության համար ճգնաժամի առաջիկա հետեւանքների շատ սպառիչ վերլուծություն է գրել եւ, ինչն ավելի կարեւոր է, առաջարկել է բաց քննարկման համար գործողությունների շատ պրոֆեսիոնալ եւ պրագմատիկ ծրագիր.

Գեւորգյանի լավատեսական վերաբերմունքը, այն դեպքում, երբ նրա դեմ ընթանում է դատավարություն, կառուցողական է եւ արժանի է իսկական պետական գործչին:

Այնուհետև նա հավելում է, որ «Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր գիտեն երկրի ռազմավարական խնդիրները և կարող են պատկերացնել դրանց հնարավոր լուծումները»։ Այլ կերպ ասած ՝ նա դրական միջավայր է ստեղծում և հասարակության մեջ բանավեճի կոչ է անում (Նա հիշատակել է որոշ անուններ, որոնք արդեն իսկ իրենց ներդրումն են ունեցել այս հարցում), և նա հաստատապես հավատում է, որ որքան էլ հակասական լինի Հայաստանում այսօր տիրող մթնոլորտը, Հայաստանն ունի մարդկային ռեսուրսներ ՝ հաղթահարելու անխուսափելի տնտեսական ռեցեսիան։

Ռազմավարական դաշինքների անպատասխանատու վերաիմաստավորումը

Բավական մտահոգիչ է տեսնել, թե ինչպես են Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր շեշտը դնում ԱՄՆ-ի կամ Եվրոպայի աջակցության վրա ՝ ռուսական ազդեցությունից ազատվելու համար։ Ավելի քան երբեւէ նախկինում, խենթություն և ինքնասպանություն է շարունակել մտածել այդ ուղղությամբ: Առնվազն մեկ քաղաքական կուսակցություն բացահայտ մանևրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղղությամբ։

Վաշինգտոնի հետ նրանց կապերը գաղտնիք չեն, բայց պետք է պարզել, թե արդյոք այդ մարդիկ դեռ պահպանում են իրենց բանականությունը: Սրանք նույն կոչերն են ՝ շարունակելու հեղափոխական գործընթացը ՝ նախկին կառավարիչների դեմ ավելի արմատական մեթոդներ կիրառելու միջոցով։ ԱՄՆ-ի միջազգային քաղաքականությունը խաղաղության և միջազգային կարգի գլխավոր սպառնալիքն է ։ ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը, որը վախենում է կորցնել իր առաջատարությունը, շարունակում է ավելի համառորեն խաղալ կրակի հետ, Չինաստանի հետ նոր պատերազմ վարելով, հրաժարվում է բազմակողմանիությունից եւ մարտահրավեր է նետում բոլոր միջազգային հաստատություններին, սկսած ՄԱԿ-ի կառույցներից, ներառյալ նրանց միջազգային իրավասությունները:

Նախագահ Թրամփը օգտագործել է իր վետոն, որպեսզի Կոնգրեսին խանգարի իր ձեռքերը կապել պատերազմներին մասնակցելու հարցում։ Մայիսի 8 – ին ամերիկյան պատվիրակությունը հրաժարվել է ընդունել անվտանգության խորհրդի բանաձեւը ցանկացած ռազմական հակամարտության դադարեցման մասին այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսային ճգնաժամը չի ավարտվել: Այլ կերպ ասած ՝ ԱՄՆ-ը բավականին ակնհայտ թշնամական գործողություններ է պատրաստում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև աշխարհի այլ տարածաշրջաններում ։ Վենեսուելան արդեն դա զգացել է իր վրա։

Իրանը եւ նրա մերձավորարեւելյան դաշնակիցները բացահայտ թիրախներ են Իսրայելի կողմից Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների անեքսիան ապահովելու համար:

Միջազգային համընդհանուր կարգը, ինչպես դա ծրագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շնորհիվ ՄԱԿ-ի Կանոնադրության, խախտվել է, եւ հենց այդ պատճառով է աշխարհը դառնում է վտանգավոր։

Հայաստանի սահմանների մոտ, նրա հարևանները ՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, նույնպես ուժեղացնում են իրենց սպառնալիքները Հայաստանի հասցեին ։ Նրանց դարմանը հայտնի է՝ եթե դուք ունեք ներքին խնդիրներ, ապա պատերազմից ավելի լավ բան չկա: Այս գլոբալ ճգնաժամի եւ ֆինանսական միջոցների սղության պայմաններում ոչ մի էական օգնություն չի կարելի սպասել հեռավոր արեւմտյան գործընկերներից: Թուրքիան, որը ֆինանսապես հյուծված է, վերադառնում է ԱՄՆ-ի գիրկը, ինչպես վերջերս արդարացիորեն նկատել է թերթի իր սյունակում Էդմոնդ Ազադյանը:

Վաղ թե ուշ դա պետք էր սպասել։ Ռուսաստանը եղել և մնում է նրա պատմական թշնամին։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և պետք է մնա այդպիսին ոչ միայն այն պատճառով, որ դրանից է կախված երկրի տնտեսությունն ու անվտանգությունը, այլ նաև այն պատճառով, որ այդ դաշինքի պատմությունը կայուն է ։ Չպետք է մոռանալ, որ ռուսական կայսրությունը 19-րդ դարում Եվրոպական հզոր երկրների կողմից օժտված էր Թուրքիայում հայ բնակչությանը պաշտպանելու լիազորություններով։ Արևմտյան երկրները, որոնք 1915 թվականի ցեղասպանության նախօրեին փորձել են ինքնավարության իրավունքներ տրամադրել Օսմանյան կայսրության հայկական նահանգներին, լքել են թատերաբեմը Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես։

Մենք բոլորս գիտենք, որ այդ երկրները դատապարտել են հայերի զանգվածային սպանությունները եւ բռնի տեղահանությունը, բայց ոչինչ չեն արել դրանք դադարեցնելու համար, բացառությամբ Ռուսաստանի, որը Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում վարել է ռազմական գործողություններ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ռուսաստանի առաջատարությունը չի վիճարկվում։

Ոչ ԱՄՆ – ը, ոչ Ֆրանսիան կասկածի տակ չեն դնում այդ փաստը։ Ռուսաստանի հետ դաշինքի վերանայումն այսօր պարզապես անպատասխանատու է,եւ տարբերակ չի կարող լինել։ Ռուսաստանի հետ հարաբերություններում որպես իրավահավասար գործընկեր լինելու և վասալալիտետին վերջ դնելու համար Հայաստանը պետք է հուսալի լինի լավ և վատ ժամանակներում և հարգի իր խոսքը։

Ռուսաստանի դեմ անհիմն պատճառներով վերջերս կատարված հարձակումներն անընդունելի են ։ Ռուսական տնտեսությունը նույնպես կոլապսի եզրին է, եւ «Գազպրոմը», ինչպես եւ մյուս նավթագազային ընկերությունները, կարճաժամկետ առումով մռայլ հեռանկարներ ունի գների կտրուկ անկման եւ էներգաշուկայում պահանջարկի նվազման պատճառով:

Շահարկել, թե «Գազպրոմի» գների բարձրացումը քաղաքական պատասխան քայլ է, անարդար է, քանի որ մինչ օրս Հայաստանը շուկայականից շատ ավելի ցածր գներից է օգտվել, և այդ մասին պետք է հիշել։ Այն հայտարարությունը, թե Հայաստանը չի երկարաձգելու Ռուսաստանի հետ իր վարկային համաձայնագիրը ատոմակայանի տեխնիկական սպասարկման եւ արդիականացման համար, դարձել է հայկական կողմի եւս մեկ անսպասելի քայլը։ Հայաստանը եւս մեկ գործընկեր ունի՞ արդյոք դրա համար։

Դրանում կարելի է կասկածել, քանի որ Եվրոպական Միությունը միշտ հստակ հասկացրել է իր բոլոր գործընկերային համաձայնագրերում, որ Հայաստանը պետք է դադարեցնի Մեծամորի շահագործումը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմավարությունը պետք է դառնա ազգային համաձայնության առարկա

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի կարգավորման գործընթացի վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին վերջերս տեղի ունեցած շահարկումներին, ապա պետք է ասել, որ Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանությունները երբեք չեն բացատրել «ժողովրդին» Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի գործընթացի բանակցությունների շրջանակներում պայմանավորվածությունների իրական իմաստը:

Ոչ ոք չի կարող կասկածել, որ հայկական դիվանագիտությունը քննարկում և նոր առաջարկներ է ներկայացնում բանակցային գործընթացում ԼՂՀ ներկայացուցիչներին ընդգրկելու և հակամարտության փաթեթային ու վերջնական կարգավորում նախատեսող նոր համաձայնագրի մշակման վերաբերյալ, որտեղ գլխավոր նպատակը ԼՂՀ հայերի ֆիզիկական անվտանգությունն է:

Սակայն փուլային կարգավորումը, որն այժմ ընդգծվում է ադրբեջանական և ռուսական իշխանությունների կողմից, իրականություն է։ Իրականում այդ սկզբունքները համաձայնեցված են եղել, և նրանք հստակ նախատեսում են փուլային գործընթաց և ինքնորոշման գործընթաց ՝ միջազգային իրավունքի իմաստով, այսինքն ՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա արդեն փաստ է ։ Մեկ տարի առաջ ես եկա այն եզրակացության, որ Մինսկի գործընթացը պետք է դադարեցվի հայկական իշխանությունների կողմից, եթե սկզբունքները, որոնց վրա այն հենվում է, այլեւս չեն համապատասխանում Հայաստանի եւ ԼՂՀ-ի մոտեցումներին: Նման որոշումը ծանրակշիռ է եւ չի կարող ընդունվել առանց ազգային միասնության եւ կոնսենսուսի: Գլոբալ և տարածաշրջանային պատերազմի վտանգը միանգամայն իրական է, և եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կրկին պատերազմ սկսվի, ինչն, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմի նախատեսած տարբերակն է, ապա ավելի լավ է դուրս գալ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող գործընթացից, ճանաչել ԼՂՀ անկախությունը և զբաղվել գոնե մեկ միջանցքի պահպանման երաշխավորմամբ ։ Ամեն դեպքում նման որոշումը պահանջում է մանրակրկիտ քննարկում և հստակ հավանություն բոլոր քաղաքական ուժերի և նախկին ազգային առաջնորդների կողմից։

Հայաստանի ղեկավարության թերի ելույթը լավ պատրաստված եւ շատ ինքնավստահ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 15-ին Մյունխենում կայացած բանավեճի ընթացքում, մեծ տագնապ է առաջացնում եւ վկայում է ռազմավարության անորոշության, վատ փաստարկների եւ պաշտպանողական մոտեցման մասին: Ոչ բոլորին է տրված ճիշտ տրամաչափ և վարք, որպեսզի նման բարդ բանակցային գործընթաց վարի միայնակ, հատկապես, երբ հարկ է լինում խուսանավել շատ հակասական և հակամարտող պայմանների միջև։ Առաջիկա ռազմական սադրանքների եւ սպառնալիքների դեմ պայքարը նույնպես համարժեք պատասխաններ կպահանջի:

Այս դիտարկումը ևս մեկ անգամ և հստակորեն կոչ է ուղղված վարչապետի քաղաքականության ամբողջական և անհապաղ փոփոխությանը, որն այժմ ամբողջապես կենտրոնացած է կոռուպցիայի դեմ պայքարի և վհուկների որս անելու վրա։ Մարտ ամսին նախագահ Տեր Պետրոսյանը հոդված էր գրել, որում պահանջել էր դադարեցնել 2016 թվականի ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի խորհրդարանական հետաքննությունը եւ առաջարկել էր ներկայիս իշխող թիմի եւ երկու նախկին նախագահների թիմերի միջեւ քաղաքական թշնամանքը հանդարտեցնել ներկայիս համաճարակի ճգնաժամի պատճառով:

Իմ առաջարկն այս ուղերձից ավելի հեռուն է գնում, քանի որ ստեղծված իրավիճակը պահանջում է բացառիկ միջոցառումներ և նախաձեռնություններ։ Սոցիալական և քաղաքական անկայունությունն ու բռնությունը, անխուսափելի տնտեսական կոլապսը և հարևան Ադրբեջանի հետ պատերազմի իրական սպառնալիքները խոսում են հօգուտ ազգային համաձայնության անհրաժեշտության։

Առանց կառավարության ամենօրյա գործունեությանը միջամտելու մտադրության, իմ համեստ առաջարկներն են.

* Որ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցական հանդիպում հրավիրի երեք նախկին նախագահների, վարչապետի, ԼՂՀ իշխանությունների և համապատասխան քաղաքական կուսակցությունների կամ փորձագետների հետ ՝ քննարկելու և առաջարկելու համաձայնագիր ռազմավարական և անվտանգության հարցերի շուրջ ազգային համաձայնության պակտի կնքման վերաբերյալ, որը կներառի մեր միջպետական դաշինքների, ԼՂՀ և պատերազմի սպառնալիքների հարցերը:

* Որ նախկին նախագահներ Տեր Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը և վարչապետ Փաշինյանը համաձայնվեն միասին նստել նույն սեղանի շուրջ։

* Որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեւավորի փորձառու մարդկանցից կազմված հանձնաժողով, որը կաջակցի արտակարգ գործողությունների ծրագրի մշակմանը, որպեսզի առավելագույնս նվազեցնի տնտեսության համար համավարակի ճգնաժամի հետեւանքները եւ խուսափի սոցիալական խոշոր քաոսից եւ արտագաղթի նոր զանգվածային հոսքից (երբ սահմանները կրկին բացվեն):

Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք շարունակվող ներքին ինքնաքայքայման գործընթացը և, բոլոր քաղաքական ուժերին այս խիստ տագնապալի ժամանակահատվածում տանենք անվտանգության հիմնահարցերի շուրջ համաձայնության։

Ֆիլիպ Րաֆֆի ԳԱԼՖԱՅԱՆ

11 մայիսի, 2020թ.

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan