Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00
2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է" Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորն ու երեք երեխաներին «Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին Թրամփը խոստանում է Մինեապոլիսում իրավիճակը հսկողության տակ առնել Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մեկ օրում պլյուս 8. Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալները Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարին ազատել եմ աշխատանքից. Այսուհետ այդպես է լինելու. Արցախի նախագահ Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ը «Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարության մեղքը բարդում ՍԴ-ի վրա Ողջույններ երրորդ աշխարհից Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ Պարոն Ալիև, ուժի լեզվով չփորձեք երբևէ մեզ հետ խոսել․ Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 460-ով Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը
Հարցում

Թվերի ետևում փորձեք տեսնել գալիք իրականությունը

Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի վերջին զգուշացում- կանխատեսումները անհասկանալի է, թե ում են ուղղված։

«Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք: Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները»։

Այս ուղերձի հասցեատերը մեկն է՝ կառավարությունը։ Մնացածը հենց այնպես ասված բառեր են։

Եթե հաշվի առնենք վերջին օրերի ցուցանիշները, ապա նախարարի կանխատեսումները առավել քան իրատեսական են, խիստ մտահոգիչ են։ Որպես առողջապահության նախարար, բժիշկ, նա ճիշտ է անում, նվազագույնը՝ նա ամեն ինչ ֆիքսում է գրեթե 99% ճշտությամբ։ Բայց առավել կարևոր 1%-ը չի անում։ Դա այն կարևոր քայլն է, որ պետք է անի նախարարը։ Նա պետք է կառավարությանը, իր քաղաքական թիմին բացատրի, որ մայիսի 4-ից սահմանափակումների թուլացումը սխալ որոշում էր, պետք է այն արագ վերանայել, որովհետև գնում ենք վատ սցենարի։

Նախարարը պետք է ազնիվ լինի, և արձանագրի, որ արտակարգ ռեժիմի պայմաններում կարանտինը ձախողել ենք, պետք է անկեղծորեն բացատրի կառավարությանը, որ կանխատեսվող թվերը զուտ թվեր չեն, որ դա նշանակում է աղետ։ Դա նշանակում է նոր մեծաթիվ վարակվածներ, ում համար հիվանդանոցներում տեղ չի լինելու, դա նշանակում է նոր և բազմաթիվ վարակվածներ բժիշկների շրջանում, որ դա նշանակում է նոր մահեր: Ըստ էության.խոսքը գնում է սպասվող ողբերգության մասին։

Ո՞ւմ համար են առողջապահության նախարարի կանխատեսումները։ Եթե դրանով նախարարը փորձում է երաշխիքներ ստեղծել իր համար, ապա ծանր ցուցանիշների դեպքում, անկախ ամեն ինչից, մատնանշելու են հենց իրեն։ Չէ որ նա լռել է սահմանափակումների վերացման անթույլատրելիության մասին։

Եթե կանխատեսումները սովորական քաղաքացու համար են, ապա դա ոչինչ չի տալու։ Եթե հույսը հասարակության որակի վրա է, ապա հերթական անգամ ձախողելու ենք, ինչպես ձախողեցինք պսևդոկարանտինի ժամանակ։ Հիվանդության տարածման ծավալները գնալով մեծանալու են, արդեն մեծանում են։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ասում է սահմանափակումները պետք է թուլացնել երկու շաբաթ անընդհատ նոր հիվանդների թվի նվազման դեպքում։ Մենք անում ենք լրիվ հակառակը։

Օրեր առաջ մի խումբ հանրային գործիչների կողմից առաջարկվել էր՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները, ստեղծել հիվանդանոցային ռեզերվային տեղեր։ Այդ ժամանակահատվածում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, նոր գնալ դրան։

Առաջարկը իշխանության կողմից անտեսվեց։ Բայց ակնհայտ է դառնում կառավարության մոտ իրավիճակը կառավարելի դարձնելու ռազմավարության բացակայությունը։
Առողջապահության նախարարը ճիշտ է, հիվանդների և մահերի թիվն ավելանալու է, վաղ, թե ուշ մենք առնչվելու ենք ավելի ծանր հետևանքների։ Բայց այդ ժամանակ նախարարը չի կարողանալու արդարացնել սահմանափակումները անժամանակ վերացնելու հարցում իր անգործությունը, անգործության մեկ քայլը։

Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց է, բայց նաև քաղաքական պատասխանատվության։ Մտահոգիչ թվեր հրապարակելուց հետո կառավարությունից չպահանջել վերանայել որոշումները՝ դարձյալ քաղաքական խնդիր է՝ անհատական և կոլեկտիվ։ Կա տպավորություն, որ երկրի քաղաքական իշխանությունը չի հասկանում, թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում։ Թվերի ետևում փորձեք տեսնել գալիք իրականությունը։ Գուցե սա դառնա մոտիվացիա՝ խորհուրդներ, առաջարկներ լսելու. խոսելու փոխարեն՝ աշխատելու։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan