Այսօր՝ 27 մայիսի 2020թ., 00:00
«Երբ ասում են՝ 32 ռեանիմացիոն մահճակալ է մնացել, դա նշանակում է, որ X օր հետո մարդիկ կարող է մնան մայթերին». Վահե Հովհաննիսյան Նախարարն ուղիղ եթերում հարցազրույց է տվել առանց տաբատի (տեսանյութ) 5 հատ ոսկե մատանի, քյաբաբ, ձնծաղիկ, գազավորված ըմպելիք. էջմիածնի քաղաքապետարանի 2020թ․ գնումների պլանը կազմում է 20 միլիոն դրամ Քննիչը որոշել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարել Նոր «նախկինների» և նրանց թալանի մասին. Դավիթ Խաժակյան (տեսանյութ) Բագրատաշենի անցակետում գտնվող 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել սահման եկող ճանապարհները Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց Պենտագոն. Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Լիբիա Վրաստանում կորոնավիրուսի տարածվածությունը կազմում է 0,59%. առողջապահության նախարար «Գազպրոմը» 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը Գերմանիան մտադիր է մինչև հունիսի 15-ը վերացնել եվրոպական ավելի քան 30 երկրներ այցելելու արգելանքը Կորոնավիրուսի բռնկում` Բելառուսի ատոմակայանում Կառավարությունը հայտարարել է կապիտալ շինարարության իրականացման մասին, սակայն դա տեղի չի ունեցել Պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ Լավրովը պարզաբանել է, թե ովքեր կարող են դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ֊ում Կապարոս․ Կցանկանայի, որ Հայաստանի բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական. Գեւորգ Գեւորգյան Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում , իսկ թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի. Ավինյան Հայաստանում այս պահին վարակված է 150 հազար մարդ․ Հրանտ Բագրատյան Կանաչապատման բաժնի պետը Մոնումենտի այգում խորոված, խաշլամա է սարքել ու քեֆ արել. Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղը (տեսանյութ) Վերաքննիչ դատարանի որոշմամբ հեծանվորդն ազատ է արձակվել Իրանի նախագահը Իսրայելի «թշնամական գործողություններին» դիմադրելու մասին օրենք է ստորագրել Եթե մենք կանոնները պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը վարակը պահել մարման վիճակում. Արսեն Թորոսյան Վիճակը ծանր է. կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. արդեն սկսվել են ռեյդեր. Նիկոլ Փաշինյան Մահացել է չինացի միլիարդատեր, խաղատների արքա Ստենլի Հոն Չեխիան բացում է սահմանները Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն հունիսին Հայտնի է՝ ինչու են արքայազն Հարին ու Մեգան Մարքլն իրականում լքել Մեծ Բրիտանիան ԱՀԿ-ն զգուշացնում է՝ սահմանափակումների շուտ վերացումը հնարավոր է բերի համաճարակի նոր բռնկման Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը մոտենում է համաճարակի բռնկման ավարտին Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կծածկվի սնանկության հզոր ալիքով Բացահայտվել է Քեյթ Միդլթոնի կրած երեք մատանիների «գաղտնի» նշանակությունը Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետն անցել է. Պուտին Մեծ Բրիտանիայում համավարակը մեծացրել է քաղաքից դուրս գտնվող տների պահանջարկը Ամբոխավարություն Գիտնականները Երկրի վրա դրախտ են գտել Թուրքական ոստիկանությունը մեծաքանակ թմրանյութ է կալանել Թութակի «ցուցմունքները» ներառվել են բռնաբարության և սպանության գործի նյութերում Bloomberg-ը հայտնել է Շվեդիայում գործազրկության աճի մասին Դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից. Գորգիսյան (տեսանյութ) Մարզպետարաններում 2020թ. պարգևատրվել են 206 մլն. դրամի չափով. ո՞ր մարզպետարանի աշխատակիցներն են ամենաշատը պարգևատրվել Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական որակներից զուրկ մարդկանց հետ․ խոսնակն ազատվել է աշխատանքից Այս նախագծի ընդունմամբ Եվրամիությունը ցույց կտա, որ սատարելու է Ադրբեջանին իր նոր պատերազմում Մամեդյարովի որդին երկու բնակարան է գնել Նյու Յորքում ՄԻԵԴ վճռով Ռամիլ Սաֆարովը պետք է վերադառնա պատժախուց, որտեղ նա պետք է կրի իր պատիժը Ժողովուրդ, եթե շարունակեք անտարբեր լինել, գալու են մտնելու են ձեր տուն ու ձեր երեխաներին պղծեն... Արցախյան շարժումը ժողովրդական շարժում է, ուստի և օրինաչափ. Վիտալի Բալասանյան Կամ Վահագն Հովակիմյանն է դատվելու, կամ Ջանի Բուքիքիոն Աննա Դանիբեկյանի համար 4 վարչապետների միջնորդությունը չի վերլուծվել Հաստատվել են համալսարաններում ընդունելության տեղերը Եղբորս այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել. Կապանում բերման ենթարկվածի եղբայր (տեսանյութ) Կոնտակտավորներին չեն թեստավորում, անգամ տարեցների դեպքում հաշվի չեն առնում քրոնիկական հիվանդությունները ԱՄՆ-ն Չինաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին 1200 հոգանոց ծովային հետևազոր կուղարկի Ավստրալիա Թրամփ. Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից ԱՀԿ-ն կասեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ որպես Covid-19-ի դեմ հավանական դեղամիջոց Նրանք ամենուր են․ ոստիկանները շրջում են Կապանում (լուսանկարներ) Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8915 դեպք է գրանցվել Մայիսի 26-29-ի ցերեկները կբարձրանա 10-12 աստիճանով Բա որ վրացիներն էլ մեր վարորդներին ասեն՝ վարակված են ու տանեն կարանտինի մեջ մտցնեն. Մարուքյանը՝ Թորոսյանի մասին Արմեն Գևորգյան. Իրավիճակը բարդ է, բայց լուծումներ, անշուշտ, կան Արցախի նախագահը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը Սիրելի օլիգարխի «Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում Լավրովը ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հետ կքննարկի միության զարգացումը եւ անվտանգության մարտահրավերները Արմեն Սարգսյանը նոր խորհրդական ունի Սերժ Թանկյա՛ն, Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն. Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Ականատես ենք քաղաքական զարգացումների մի տեղապտույտի, որը Նիկոլին մտցրել է փակուղի. Արթուր Թովմասյան «Հիմա երեւի որոշել են այդ ապօրինությունն անել 88 հոգով». Մարուքյանը՝ ՍԴ խնդրի հնարավոր լուծման մասին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կարտադրի շուրջ 1000 թեստ կորոնավիրուսի ախտորոշման համար Երեւանում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին․ ահազանգ Կալիֆորնիայում թույլատրվել է մինչեւ 100 մարդու մասնակցությամբ կրոնական արարողություններ անցկացնել Մենք հասել ենք պիկին, պետք է հիմա նվազում գնա. Էդմոն Մարուքյան Պատկերվել է Շոտլանդիայի լեգենդար թագուհի Մարի Ստյուարտի դեմքը Հանրաքվեն կարող էիք ձախողել, դրա՞ համար եք կրկին բերում ԱԺ տիրույթ․ Լրագրողը՝ Մակունցին Ճգնաժամը կարող է ազդել տրամադրվող վարկերի ծավալի վրա. Հայաստանի բանկերի միություն Գները մեծ անկում են ապրելու, քանի դեռ շանս կա ինչ-որ բան թանկ վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք. Մարության Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը հետաձգվել է Ձախողելու եւ հաջողելու մասին այս պահին դեռ շատ վաղ է խոսել. Մակունցը՝ կորոնավիրուսի թվերի մասին
Հարցում

«Կարելի էր ուրախ տոնով ներկայացնել». Երեւանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով

Երեւան քաղաքի ավագանին այսօրվա՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Նշենք, որ շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նրա արձանը:

Հարցը ներկայացրեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Նրա խոսքից հետո քաղաքապետ։ Հայկ Մարությանը նատեց. «Ես կարծում եմ՝ այս ամենը կարելի էր ներկայացնել ավելի ուրախ տոնով, որովհետեւ Լեոնիդ Ենգիբարյանը միշտ ժպիտ է պարգեւել բոլորին»:

Որոշման մեջ նշվում է.

«1. Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող եւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում:

Մինչեւ իր կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է միքանի այլ մասնագիտություններ: 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի, ինչից հետո տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ:

Լեոնիդ Ենգիբարյանը մինչեւ 1950-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: 1952-1953 թվականների մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ եւ պարտվում ընդամենը մեկ անգամ: Արդյունքում իր քաշային կարգում գրավում է 3-րդ տեղը: 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին եւ Լեոնիդը ընդունվում է այդտեղ:

1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսում տեղի է ունենում արտիստի դեբյուտը:

1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երեւան եւ ընդունվում հայկական կրկեսախումբ:

1956 թվականից Ենգիբարյանը նկարահանվում էր ֆիլմերում: 1962 թվականին Հենրիկ Մալյանը եւ Լեւոն Իսահակյանը արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն. կրկեսի ծաղրածուի մասին ֆիլմը անվանեցին «Ճանապարհ դեպի կրկես»:

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի: Նա մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երեւանից եւ Մոսկվայից բացի՝ Լեոնիդը սիրում էր նաեւ Պրահան, որտեղ չեխ կնոջից ծնվում է իր աղջիկը՝ Բարբրան:

Կրկեսից բացի Լեոնիդ Ենգիբարյանը հանդես է գալիս մնջախաղի երեկոներով, գրում է արձակ ստեղծագործություններ, շարունակում նկարահանվել ֆիլմերում. Սերգեյ Փարաջանովի՝ «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի՝ «Այբոլիտ-66», «Մանեժում պատանեկություն է», Վասիլի Շուկշինի՝ «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեյի՝ «Վզնոց իմ սերելիի համար» եւ այլն: Անձամբ արտիստի մասին նկարահանվում են մի շարք այլ ֆիլմեր:

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են՝ «Աստղային անձրեւ», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս ու ստվեր» եւ այլ մանրապատումներ:

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 37 տարեկան հասակում 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ իր դեբյուտից ուղիղ 13 տարի հետո նույն օրը: Արտիստի գերեզմանը գտնվում է Մոսկվայի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը: 2020 թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան:

«Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց». Լեոնիդ Ենգիբարյան:

website by Sargssyan