Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00
Եթե Փաշինյանն առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր, ձախողված է. Արմեն Դարբինյան 2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է" Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորն ու երեք երեխաներին «Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին Թրամփը խոստանում է Մինեապոլիսում իրավիճակը հսկողության տակ առնել Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը Մեկ օրում պլյուս 8. Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալները Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարին ազատել եմ աշխատանքից. Այսուհետ այդպես է լինելու. Արցախի նախագահ Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ը «Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարության մեղքը բարդում ՍԴ-ի վրա Ողջույններ երրորդ աշխարհից Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ Պարոն Ալիև, ուժի լեզվով չփորձեք երբևէ մեզ հետ խոսել․ Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 460-ով Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար
Հարցում

Պատասխանը՝ չվնգստալն է

«Հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը...»: Արդեն որերո՛րդ անգամ վարչապետը դատավորներին անվանում է «վնգստացող», իսկ ԲԴԽ-ն որերո՛րդ անգամ հայտարարում է, որ քաղաքական հայտարարություններին չի արձագանքում։ Ստեղծվում է տպավորություն, թե դատական համակարգը հարմարվել է «վնգստացող» լինելու հանգամանքի հետ, ընդունել է իրեն ներկայացվող խաղի նոր պայմանները։

Համակարգին բացատրվել է, որ պայմանին հակառակ գնալը կարող է բերել հետապնդման, կարգապահական վարույթների, քրեական գործերի, սոցցանցային հարձակման։ Օրինակներն արդեն բազմաթիվ են։

Փոխել խաղի ընթացքը. հերթը չվնգստացող դատավորներինն է...

Ի՞նչ պետք է անի նման պայմաններում համակարգը։ Սպասել, թե դատավորները վաղը բողոքի դուրս կգան, ելույթներ կունենան, կշրջափակեն կառավարության շենքը, իրատեսական չէ։

Բայց նրանք ունեն մի զենք, որը ոչ ոք չի կարող խլել իրենց ձեռքից և որի դեմ լայվային պոպուլիզմը անզոր է՝ կատարել իրենց պարտականությունները՝ մասնագիտական և մարդկային բարձր արժանապատվությամբ։

Եթե դատավորն իրեն վիրավորված է զգում, երբ երկրի վարչապետը իրեն կոչում է վնգստացող, ապա նա պետք է ուղղակի շարունակի բացառապես օրենքի շրջանակներում կատարել իր աշխատանքը։ Սա՛ է ամենասոլիդ պատասխանը քեզ վիրավորող վարչապետին։ Իսկ եթե դատավորը գնաց «չվնգստալու» համար անօրինականություններ անելու, քաղաքական իշխանություններին դուր գալու ճանապարհով, ապա դա չի փրկի իրեն, իսկ վաղը պարզապես կկանգնեցնի պատասխանատվության առաջ։

Այսօր շրջանառվում է մի քանի անուն, մասնավորապես՝ նրանց, ովքեր առչվել են մարտի 1-ի գործի հետ և, ի հեճուկս իշխանության ակնկալիքների, սպասումների և ճնշումների, կայացրել օրենքից բխող որոշումներ՝ հոգեբանորեն պատրաստ լինելով այն ճնշումներին, որոնք բացահայտ կերպով կիրառվում են դատավորների նկատմամբ։ Ամենևին կարևոր չէ, թե անձնական ինչպիսի՛ վերաբերմունք ունեն այդ դատավորները մարտի 1-ի գործի, և մասնավորապես Քոչարյանի հանդեպ։ Նրանց որոշումները պայմանավորված են ոչ թե որևէ անձով, այլ՝ օրենքի և օրինականության պահանջով։

Այդպես են ապացուցում, որ վնգստացող չեն, չեն վախենում, անաշխատունակության թերթիկով և արձակուրդով չեն խուսափում պատասխանատու որոշումներ կայացնելուց, մի խոսքով՝ չեն ծաղրում, չեն անարգում արդարադատությունը։

Այս պահին հանրությունը գիտի այդպիսի դատավորներից մի քանիսի անունները։ Նրանց, ովքեր հնչեղ դատավարությունների գործերով համարձակություն են ունեցել կայացնել օրինական որոշումներ։ Գիտենք նաև նրանց, որոնց անունները հետագայում իրավաբանական բուհերում բերվելու են որպես օրինակ, թե ինչպե՛ս չի կարելի ծաղրել իրավաբանությունը։ Բայց կան մեկ տասնյակից ավելի դատավորներ, ովքեր հենց այսօր լուռ կայացնում են որոշումներ, որոնք հետագայում դառնալու են անկախ դատական համակարգի հիմնասյունը։ Նրանց վրա է կառուցվելու արդար դատական համակարգը։

Այն համակարգը, որի գրագետ բարեփոխմանը կարելի էր գնալ հեղափոխությունից հետո, սակայն չարվեց։ Ընտրվեց սեփական քաղաքական շահերի համար առկա որակներով դատաիրավական համակարգը ծառայեցնելու ճանապարհը։

Նույնը վերաբերում է իրավապահ համակարգին։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ բազմաթիվ քննիչներ, դատախազներ սկսել են պահանջել վերադասից՝ ցուցումները ներկայացնել միայն գրավոր։ Եվ սա հասկանալի է։ Որևէ դատախազ, քննիչ կամ ղեկավար երբեք չպետք է մտածի, որ կարող է կատարել ցանկացած պատվեր կամ, ինչն ավելի վատ է, սեփական նախաձեռնությամբ ցանկացած անօրինականություն, ու դա կմնա անհետևանք։

Դատավորները, քննիչները և այլոք, ովքեր այսօր ընդունել են վնգստալու պայմանը, ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեական գործեր։ Կամ գուցե, ինչպես եղավ այս անգամ, նրանք կսկսեն նույնքան անմռունչ ծառայել հաջորդ իշխանություններին՝ քրեական գործեր հարուցելով ու կալանքի որոշումներ տալով այսօրվա իրենց տերերի նկատմամբ։ Երկու տարբերակն էլ որևէ առնչություն չունի իրավական երկիր դառնալու այն ցանկության հետ, որը գոնե իրավունքի մասնագետները պիտի ունենային՝ այդ ճանապարհն ընտրելիս։ Պատվերով քրգործերի, կալանքների վրա պետություններ չեն զարգանում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan