Իսրայելում քաղաքացիներին պարտադրել են տնից դուրս գալիս դիմակ կրել
Իսրայելի առողջապահության նախարարությունը պարտադրել է քաղաքացիներին տնից դուրս գալիս անպայման դիմակ կրել, գրում է timesofisrael.com կայքը։
Ապրիլի 12-ից ուժի մեջ մտնող այս նոր հրամանը ենթադրում է, որ մարդիկ բնակության վայրը լքելուց պետք է պաշտպանիչ դիմակներ կրեն, որոնք ծածկում են քիթն ու բերանը։ Թույլատրելի են ինչպես բժշկական, այնպես էլ Առողջապահության նախարարության խորհրդով տնային պայմաններում կարված դիմակները։
Հրամանը չի տարածվում մինչև վեց տարեկան երեխաների, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, մեքենա վարողների, շենքում միայնակ անձանց վրա։
Նախարարությունը, որը նախկինում այս հրամանը որպես հորդոր էր հնչեցնում, նշում է, որ դիմակները մեծապես նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու և դիմացինին վիրուսը փոխանցելու հավանականությունը։
Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 9 000 մարդ, որից 60-ը՝ մահվան ելքով։