Նախկին փոխնախարարը զավեշտալի է համարում Տեր-Պետրոսյանի հոդվածում տեղ գտած մի շարք հայտարարությունները
Հարգելով առաջին նախագահի կարգավիճակը և պատկառելի տարիքը, զավեշտալի համարելով նրա հոդվածում տեղ գտած մի շարք անհիմն հայտարարություններ, ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ անելուց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարարը, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
«Կասեմ միայն, որ որեւէ մեկը թող չերեւակայի, իբր Հայաստանի ներկա իրավիճակով ու ապագայով ավելի մտահոգ է, քան երկրորդ եւ երրորդ նախագահներն ու նրանց թիմակիցները»,-նշել է նա: