Հանցագործությունների քանակը պաշտոնապես աճում է
Հանցագործությունների վիճակագրությունը
Հանցագործությունների քանակը պաշտոնապես աճում է: 2019-ի հունվար-փետրվարի 3365-ի փոխարեն այս տարի գրանցվել է 4166-ը: Աճում են բոլոր տեսակները՝ ոչ մեծ ծանրությունից մինչև ծանրը:
Ամենամեծ չափով աճում է այն հանցագործությունը, որի նկատմամբ մասնագիտական «հետաքրքրություն» ունեմ: Կեղծ փող կամ արժեթուղթ տպել-իրացնելու 86 դեպք է գրանցվել նախորդ տարվա 38-ի փոխարեն: