Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00
Վարկեթիլիում բնակելի շենքերից մեկում կենտրոնացված է ոստիկանությունը Ճապոնիայում շոգերն ընկնելուն պես կոչ են անում փողոցում դիմակ չկրել Որոշ մարդիկ իրենց գեների պատճառով կարող են ավելի խոցելի լինել Covid-19-ի հանդեպ Աշխարհի ամենաերկար եղունգներով կինը պատմել է դրանց կորստի մասին «Պորտուն» ծանր պարտություն կրեց Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել Տղամարդը 40 տարի միեւնույն թվերով վիճակախաղ է խաղացել եւ հարստացել Խոշտանգում՝ վարչապետի բարձր հովանու ներքո (տեսանյութ) Փորձագետը՝ սմարթֆոնը գաղտնալսելու հնարքների մասին Դավիթ Անանյանը նախընտրել է հեռանալ, քան հեռացնել պրոֆեսիոնալ կադրին «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը Դժգոհություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար Քաղաքացու հարցերը վարչապետին Անթաքույց տգիտության մասին Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր ներքին խնդիրն է Կարող ա վարչապետի էջի վրա ռեփորթ անենք Անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ «5-րդ ալիքն» Արցախում արգելափակվել է (Տեսանյութ) Ովքեր են Երեւանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ են փորձարկում Ինիեստան ներկայացրել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը՝ ներառելով Մեսսիին, Չավիին, Ռոնալդուին և Ռամոսին Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել Թրամփի և Բայդենի շտաբների վրա հաքերային հարձակման փորձեր են եղել «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան ՀՀ-ում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Առաջատարը դեռ «Արարատ Արմենիան» է Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը «ԱԱԾ աշխատակիցների» հարսանեկան անակնկալ պարը վարչապետի ֆեյսբուքյան էջում Փաշինյան. «Քաղաքացին պետք է պահանջի, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ» Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ազատել իրանցի բոլոր պատանդներին Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենատարեցը եղել է 78, երիտասարդը՝ 33 տարեկան Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. վարչապետ Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Բնականոն աշխատանքը խաթարված է. «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց» Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, պարզապես մի՛ արա. Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի էջում սկսված ֆոտոարշավի մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին. Զեյնալյանի նախագծի տապալման հետքերով ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը. հեռավար կերպով մասնակցում է նաև Փաշինյանը (տեսանյութ) Ռուսական Առաջին ալիքը պատմել է «եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսային մտահոգիչ իրավիճակի մասին (տեսանյութ) ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Փաշինյան Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խիստ կասկածելի ու վտանգավոր գործընթացներ Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի Ինչու Լեւոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է մեղավոր․ հայտնի բրիտանացի գիտնական Գեյթսը մտադիր է հիմա էլ երեխաներին վակցինացիայի ենթարկել Պարետը 24 ժամով արգելել է 160 տնտեսվարողների գործունեությունը Դավիթ Անանյանի հրաժարականը ՊՎԾ ստուգումների հետ որեւէ կապ չունի Գերմանիայի դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել աղմկահարույց եւ առեղծվածային հանցագործությունից Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցանքների համար Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ից Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան Փաշինյան Նիկոլը իր էջում չստուգված նյութեր է տեղադրում, վարկաբեկում մարդկանց եւ ընկերություններ Թորոսյանը եւ Փաշինյանը բացառապես զբաղված են խուճապ տարածելով Դիմակը վարակի տարածման աղբյուր կամ դիմակը վիրուսից չի պաշտպանում Անհրաժեշտ է, որ վարակվածին պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից․ նախարար Տղամարդն աճուրդի միջոցով գնված մեքենայում 850 000 դոլար արժողությամբ կոկաինի տասնյակ փաթեթներ է հայտնաբերել Վրաստանի առողջապահության նախարարը հերքել է Գախարիայի հրաժարականի մասին լուրերը Ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ. ինսայդերը պատմել է կարանտինի ընթացքում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի կյանքի մասին Արցախի մասին ֆիլմը ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում Չինաստանի «պատվաստանյութերի կայսրն» ամուսնալուծվել է՝ նախկին կնոջը մեկ օրում դարձնելով միլիարդատիրուհի Ռուս գնդապետը ծեծելով պատժել է իր ենթականերին` Սիրիայում Ասադի անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացելու համար Եթե մարդը կորոնավիրուսի վարակակիր է, չունի գանգատ, նրան ոչ մի դեղորայք պետք չի նշանակել. Մելանյա Շմավոնյան «Նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։ Ամոթ է մի՛ արեք». Տեր Օշին քահանա «Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան Քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը. Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Հարցում

Չկարողանալով լուծել սահմանափակումների առաջացրած խնդիրները՝ իշխանությունը մտադիր է երկիրը հանել կարանտինային վիճակից. Ա․ Թևանյան (տեսանյութ)

Հասկանալի էր, որ Հայաստանը չէր կարող շրջանցել կորոնավիրուսի ներթափանցումը, բայց պետք է կառավարելի դարձնել ռիսկերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Կառավարությունը տապալել է կանխարգելման փուլը և փաստացի նպաստել են նրան, որ կորոնավիրուսը տարածվի։ Երբ արդեն հայտնի էր, որ կարող է լինել կորոնավիրուսի առկայություն Հայաստանում, իշխանությունը մարդկանց խմբերով հավաքում էին և հանրաքվեի հետ կապված ատելության քարոզ էր իրականացվում։ Եթե այս փուլում չգնա կոնկրետ քայլեր իրականացնելու ճանապարհով, ցավոք սրտի, կարող ենք դառնալ տարածաշրջանային Իտալիա»,- նշեց նա։

Հայաստանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 833 դեպք, իսկ Ադրբեջանում վարակվածների թիվը 584 է, Վրաստանում՝ 188։

«Տարածաշրջանում արդեն դարձել ենք առաջատարներից, իհարկե, վատ իմաստով։ Սա այն դեպքում, երբ մենք փաստացի ավելի քիչ բնակչություն ունենք, քան Վրաստանը, մեր սահմաններն ավելի փակ են եղել մինչև այս ճգնաժամային վիճակը և Վրաստան 4 անգամ ավելի զբոսաշրջիկ է այցելել։ Այսինքն, վիճակը Հայաստանի Կառավարության անգործությամբ է պայմանավորված»,- նկատեց Անդրանիկ Թևանյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ավելի շատ վերաբերում էր վերահսկելի հասարակություն ձևավորելուն, քան հենց կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

«Երբ Կառավարությունը քաղաքացուն առաջարկում է մնալ տանը, դա նշանակում, որ Կառավարությունն ինքը 24 ժամ պետք է աշխատի։ Աշխատանքը նշանակում է լայնամասշտաբ թեստավորում, առաջին հերթին ռիսկային խմբում գտնվող տարեցների, անմիջապես նրանց մեկուսացման քաղաքականություն իրականացվի։ Երկրի ղեկավարը կարող է արտակարգ իրավիճակի պայմաններում իրեն թույլ տալ ժամերով «հեռախոսային հանրահավաքներ» կազմակերպել, կամ ժամերով լայվեր ապահովել, սա խոսում է այն մասին, որ Կառավարությունը չի աշխատում»,- ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարը։

Կորորանվիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար, ըստ Անդրանիկ Թևանյանի՝ պետությունը պետք է կարողանա բյուջետային վերաձևավորում իրականացնել հենց այս օրերին։ Պետք է կրճատել բոլոր այն ոլորների ծախսերը, որոնք այս պահին արդյունավետ և հեռանկարային չեն։

«Պարգևավճարների մասին ընդհանրապես պետք է մոռանան պաշտոնյաները, ովքեր հայտարարում են՝ գալիս ենք հանուն ժողովրդի աշխատելու, բայց ժողովրդի հարկերից գոյացած միջոցներով իրենց պարգևատրումներ են ապահովում։ Վերնախավի համար բյուջետային կրճատումներ պետք է իրականացվեն 1/3-ի չափով։ Գումարած «Իմ քայլի»՝ «Այո»-ի համար հավաքած միջոցները, երբ իրենք պետական ռեկետ էին արել մասնավոր բիզնեսից։ Այդ ամբողջ գումարները պետք է ուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Մարդկանց գրպաններ պետք է գումար հասցնեն իշխանությունները, շատերի, հատկապես՝ օրավարձով աշխատողների համար կենաց մահու խնդիր է առաջանալու»,- նշեց նա։

Ճգնաժամից դուրս գալու, տնտեսական վիճակի կայունացման համար, Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ իշխանությունները պետք է միջոցներ ներգրավեն միջազգային ֆինանսական կազմակերպություններից։

«Այսօր 100-ից ավելի պետություն կռիվ է տալիս Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից գումարներ բերելու համար։ ՀԲ-ից մեզ տրված 3 մլն դոլարը շատ չնչին գումար է, մեկ բնակչի հաշվով փաստացի 1 դոլար է հասել։ Սրանով հարց չի լուծվելու երբ տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր են պոկում պետությունները հանուն իրենց երկրի տնտեսական կոլափսից դուրս բերելու»,- ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը նկատում է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են վերացնել սահմանափակումները, քանի որ չեն կարողանում լուծել դրանց հետևանքով քաղաքացիների համար առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։

«Ապաշնորհությունը և ոչ կոմպետենտ վիճակը բերում է նրան, որ իշխանությունները լուծումներ չեն կարողանում առաջարկել տնտեսական և սոցիալական վիճակի մեղմման համար։ Ես միտում եմ տեսնում, ուզում են հող նախապատրաստել, որ դուրս բերեն երկիրը կարանտինային վիճակից՝ զուգահեռաբար պատրաստ չլինելով վիրուսային նոր օջախների բռնկմանը։ Փաստացի, ուզում են իրենց սկբնական ծայրահեղությանը վերադառնալ՝ բանի տեղ պետք չէ դնել վիրուսին, գնացեք, ամեն մեկդ ձեր գլուխը պահեք, ինչ ուզում եք արեք։ Սա կարծում եմ՝ երկրորդ հանցագործությունն է լինելու ՀՀ քաղաքացիների հանդեպ և դրա համար մարդիկ կոնկրետ քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե այդպիսի արկածախնդիր և անհեռատես քայլերի գնան»,- նշեց «Պոլիտէկոնոմիայի» ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարությունը սահմանափակումների մեղմացման կարող է գնալ։ Նման հայտարարության առիթ էր հանդիսացել նախօրեին կորոնավիրուսի դեպքերի քիչ թիվը՝ 263 թեստից 11-ն էր դրական եղել․ «Եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, նշանակում է՝ մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- ասել էր վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

website by Sargssyan