Պորոշենկոն ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակված է ուկրաինական ղեկավարի վարչական էջում։
Պորոշենկոյի ներկայացուցիչները ճշտել են, որ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 4-ին, շաբաթ օրը, «երեկոյան»։
Ավելի վաղ, նույն օրը, Ուկրաինայի եւ ԱՄն նախագահների կայանալիք զրույցի մասին հաղորդել էր Սպիտակ տան մամլո ծառայությունը, գրում է Politico-ն։
Դրանից առաջ, պարբերականի աղբյուրների տվյալներով, Թրամփը, աղոթքի նախաճաշի ընթացքում, հանդիպել էր ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի հետ։ Նրան, ինչպես պատմում են Politico-ի զրուցակիցները, ամերիկայի ղեկավարը խոստացել է, որ ԱՄՆ չի հանի պատժամիջոցները Ռուսաստանի վրայից, քանի դեռ վերջինիս զորքերը չեն լքել Ուկրաինան։
Ավելի ուշ Daily.com. UA պորտալը, հղում անելով սեփական աղբյուրներին, որոնք ներկա են գտնվել աղոթքի նախաճաշին, հաղորդել էր, որ միջոցառման ժամանակ Տիմոշենկոն եւ Թրամփը քսան րոպեանոց զրույց են ունեցել։
Այս հաղորդագրությունը ժխտեցին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից։ ԱԱԽ ներկայացուցչի տվալներով՝ աղոթքի նախաճաշի ձեւաչափը չի նախատեսում երկարատեւ շփումներ։ Սակայն «երեք–չորս րոպեով կողքի վրա առանձնանալ ինչ որ մեկի հետ» ԱՄՆ նախագահը կարող էր։ Արդյո՞ք ինչ որ շփում Թրամփի եւ Տիմոշենկոյի միջեւ եղել է, TACC-ի զրուցակիցը ճշտել չի կարողացել։
Top-News.am