Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention, CDC) նոր հետազոտության մեջ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նշված կենտրոնի մասնագետները վերլուծել են COVID-19-ով 243 պացիենտների տվյալները, որոնք հունվարի 23-ի եւ մարտի 16-ի միջակայքում բուժվել են Սինգապուրում: Նրանց հաջողվել է նույնականացնել 7 «կլաստեր», երբ հնարավոր էր ինֆեկցիայի փոխանցումը մինչեւ ախտանիշների առաջանալը:
Ինչպես պարզվել է, 4 այդպիսի խմբերում վարակումը տեղի է ունեցել մարդու մոտ ախտանիշների առաջացումից 1-3 օր առաջ, որից հետազոտվող պացիենտները վարակվել են:
Այս տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու համար, հավանաբար, անբավարար է բուն ինֆեկցիայի ախտանիշներով մարդկանց ուղղակի մեկուսացնելն ու շփումները սահմանափակելը, քանի որ ստացվում է, որ այս մարդիկ վարակիչ են դեռեւս մինչ ախտանիշների հայտնվելը: Այս ամենը եւս մեկ անգամ ընդգծում է կորոնավիրուսի դեմ պայքարում սոցիալական հեռավորության պահպանման կարեւորությունը: