Այսօր՝ 28 մայիսի 2020թ., 00:00
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել. Դավիթ Հարությունյան Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ընթացակարգը Պետք ա լուռ հետևե՞նք , թե ինչպես ա Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը. Մենուա Հարությունյան Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքը Բանը բանից անցնում է Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին Համաճարակային այս ամբողջ ընթացքում Նիկոլնն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն՝ բարձր պահել վարկանիշն ու չեզոքացնել բոլոր հնարավոր հակառակորդներին Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ Մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է. Արման Թաթոյան Մասնագետները պարզել են՝ երբ կսպառվեն Ռուսաստանի նավթի և գազի բնական պաշարները Ադրբեջանի իշխանությունները համավարակն օգտագործում են ընդդիմության եւ լրագրողների հետապնդման համար «Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել «Հասել է պահը». ՊՆ խոսնակը հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Գիտնականներն ապացուցել են հպումների բուժիչ ուժը Բեյլը «Ռեալից» հեռանալու ցանկություն չունի Կարանտինը կյանքեր արժեցավ, ոչ թե փրկեց դրանք․ Նոբելյան մրցանակի դափնեկիր Tesla-ն պահանջարկի անկման պատճառով էլեկտրաքարերի գները նվազեցրել է Վրաստանում մեկ օրում COVID-19 է հայտնաբերվել 3 մարդու մետ Նեյմարի շքեղ կատակը որդու հետ Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվը 11-ով ավելացել է Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել Իրանում տասներկու տարում առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճուրդով (Տեսանյութ) Հարյուր տարի առաջ բանակին արված նվիրատվության ստացական Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. գործարար. 24news.am Տեսողական խաբկանք. համացանցի օգտատերերին զարմացրել է Հիմալայներով անցնող «գորգ-ինքնաթիռը» (Տեսանյութ) Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարից չուզելով աշխատում և պարգևավճար է ստանում Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, ուժեղ բանակով. Փաշինյան Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթահարի մեր ազգի ու երկրի առջեւ ծառացած ներկա մարտահրավերները. Գարեգին Բ Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 8000-ից. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ. Ապաքինվել է ընդամենը 32-ը Երկնաքար է ընկել Հրազդանից դեպի Հանքավան հատվածում (տեսանյութ) Գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշը Տավուշում է Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան «Իմ քայլը» դիակապտությամբ է զբաղված ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը Սարդարապատի հուշահամալիրում է. (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. օդանավակայանում ռո՞ւմբ է տեղադրված Տանձուտի ու Այգեշատի դպրոցների սանհանգույցները սարսափելի վիճակում են. կառուցենք նորովի. Փաշինյանի գրառումը Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից. Ռուսլան Բաղդասարյան Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ» Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը Բուժումը կիսատ թողած դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք․ քաղաքացին՝ առողջապահության նախարարին Ալեն Սիմոնյանը Տիգրան Ուրիխանյանին դարձրեց ՀՀ վարչապետ (տեսանյութ) Չի բացառվում, որ որևէ պատգամավոր մանդատը դնի՝ ինչ-ինչ պատճառներով. Ալեն Սիմոնյան Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին ՄԻԵԴ-ը մայիսի 29-ին կհրապարակի Ռ. Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը Հեռուստահաղորդման ժամանակ կապիկը հարձակվել է հաղորդավարուհու վրա և նրան դուրս հանել ստուդիայից (տեսանյութ) Մոտ 3 մլն դրամ՝ Տյառնընդառաջին տրվող ոսկյա կախազարդերի համար. Եղվարդի համայնքապետարանի գնումները Եթե մուկն էլ վերջից քաշի, չեն պլստալու, սսկվելու են շուտով. Նիկոլ Փաշինյան Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դարձել է ռուս առաջին պրոդյուսերը, որն առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի Պրեմյեր լիգայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել լիարժեք մարզումների վերսկսմանը Եթե մարտին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի. Վաչե Գաբրիելյան Էջմիածնի քաղաքապետի տեղակալն ու խոսնակը վիրավորել են «Հրապարակ» օրաթերթի լրագրողին․«Մեդիա պաշտպան» ԱԺ-ում տեղի ունեցածը խուլիգանություն չէր, իսկ մեկ ապտակն էլ ծեծ չէ. «Իմ քայլի» պատգամավոր Կարո՞ղ ա էդ ծխախոտի մաքսանենգությունից դուք փայ ունեք, դե գնացեք, հերքեք. Փաշինյանը հունից դուրս եկավ Բաքվի արվարձանը խորտակվում է կոյուղու ջրերի մեջ. դիզենտերիայի տարածումը ժամանակի հարց է ՄԻԵԴ որոշումը պետք է հիմք դառնա հայերի նկատմամբ առաջացած բացասական երևույթները արմատախիլ անելու համար․Արցախի ԱԳՆ
Հարցում

Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան

Հայաստանում այսօր պաշտոնական վիճակագրության համաձայն ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.

«Տիկնայք եւ պարոնայք։ Հայաստանում այսօր պաշտոնական վիճակագրության համաձայն ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Եվ ահա շուրջ երկու տարի է, որ նրանք ստացել են «բարի լուրը», որ քաղաքական էլիտան բարձրացրել է իր աշխատավարձը։ Խնդրում եմ չհորդորեք ինձ, որ չհարցնեմ՝ թե այդ ինչպե՞ս է, որ նախարարը թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ Այդ հարցիս կպատասխանեք՝ թե իբր այն պատճառով, որովհետեւ նախարարի աշխատանքի որակից է կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա՞ թե չի ավելանա, եւ կավելանա ինչքան։ Չէ՞ որ բոլորս արդեն գիտենք, որ նախարարների եւ այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով։ Նվազագույն աշխատավարձը՝ 13.000 դրամով։ Հարգելի քաղաքական իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ, եւ սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական։ Սարսափելին նրանում է, որ ձեր աշխատավարձների հսկայածավալ աելացումները գաղտնի էիք պահում, մինչեւ այն պահը, երբ տեղեկությունը հայտնվեց մամուլում։ Եթե ես վաղը փողոցում հանդիպեմ 30 տարվա ստաժ ունեցող իմ ուսուցչին եւ նա հարցնի, թե ինչու իրենց թոշակն այնքան չեն վճարում, որ գոնե հաց ու ջրին հերիքի, իսկ կառավարությունն իշխանավորների աշխատավարձը կրկնապատկելուն (անգամ եռապատկելուն) կողմ է եւ արդեն կրկնապատկել ու եռապատկել է, ես չեմ կարողանա պատասխանել այդ հարցին։ Սարսափելին այն է, որ Դուք էլ չեք կարողանալու պատասխանել։ Բայց պատասխանն իրականում բոլորին է հայտնի եւ այդ հարցն էլ հռետորական է հնչելու։ Իմ պատասխան չունենալը դեռ կարելի է հասկանալ։ Ինձ որեւէ մեկը չի էլ մեղադրի պատասխան չունենալու համար։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում կհայտնվեք, եթե հենց դուք հանդիպեք 30 տարվա ստաժ ունեցող ձեր ուսուցչին։ Նա ձեզ ասելու է՝ «ես այնքան ուրախ էի, այնքան երջանիկ էի, որ դուք եկաք իշխանության։ Աստված բերեց ձեզ։ Բայց վիրավորված եմ»։ Դուք կհարցնեք, թե ինչու՞, իսկ նրանք ձեզ կասեն՝ «Նախարարների աշխատավարձները ավելացրեցիք միլիոններով, իսկ մեր թոշակները 3000 դրամով»։ Հա, ճիշտ է, արդեն հանդիպել եք ու ոչինչ էլ չեք կարողացել ասել։ Բայց անկախ ձեր չասելուց, նրանք հրաշալի հասկանում են, թե ինչու է այդպես։ Մեզ իրական հեղափոխություն է պետք… Հ.Գ. չփորձեք արտակարգ դրությունը վկայակոչելով ասել, թե արդյոք հիմա ժամանակն է այս թեմայով խոսելու։ Այո, ժամանակն է, այս թեման է իրական արտակարգ իրավիճակը, որը տեղի ունեցավ դեռ շատ ավելի վաղ, քան այս ժամանակավոր արտակարգ դրությունն է»։

website by Sargssyan