Կառավարության «գազերը»
Փաստորեն, գազի գնի հարցով Փաշինյանը բանակցում է ոչ թե Պուտինի, այլ ․․․ Լուկաշենկոյի հետ։ Նա փոխվարչապետին հանձնարարել է նույն թեմայով նամակ գրել «Գազպրոմի» ղեկավար Միլլերին։ Դրանից առաջ էլ ճանապարհների մասով Փաշինյանը խոսել էր ոչ թե ՌԴ նախագահի, այլ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ։
Եզրակացություն՝ Փաշինյան–Պուտին հարաբերությունները և շփումները, մեղմ ասած, գրեթե զրոյացել են։ Եվ սա այն դեպքում, երբ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և գտնվում ենք շատ խոցելի վիճակում։
Էն ո՞վ էր ասում, թե հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ լավ են։ Իրականում դրանք աննախադեպ շրիշակային մակարդակի վրա են։ Պատճառները հայտնի են։ Մեղավորը՝ նույնպես։