Այսօր՝ 30 մայիսի 2020թ., 00:00
Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ Սահմանային միջադեպերի հետ կապված օպերատիվ կապը «խափանվե՞լ» է. կառավարությունը լռում է Խնջույքներն ու սգո արարողությունները դառնում են վարակի բռնկման աղբյուր. Արատվազդ Վանյան Թուրքիայի արդարադատության նախարար․ «Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է» Լանզարոտեի կոնվենցիայի ջատագովները այն ներկայացնում են երկնքից պարգեւ բերողի հավակնոտությամբ. Արշակ Սրբազան ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՍԴ-ն սխալ թույլ չի տվել. Արամ Օրբելյան (տեսանյութ) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Իշխանությունն ամբողջ իր իրավապահ ռեսուրսը ներգրավվել է Ռուբեն Հայրապետյանի դեմ իրականացվող արշավում. Ամրամ Մակինյան ԱՄՆ-ը խզում է կապերը ԱՀԿ-ի հետ. Թրամփ «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խոսքը հեղինակություն չունեն, որ իրավիճակը փրկեն». Էլինար Վարդանյան Հայաստանի դատախազությունն արձագանքել է ՄԻԵԴ-ի հրապարակած կարծիքին Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր Ինչո՞ւ չեք դատապարտում հայկական եկեղեցու վրա հարձակումները. Փայլանը Թուրքիայի փոխնախագահին PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց. Թորոսյանը երեխաների հետ լայվ է մտել Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Եթե Փաշինյանն առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր, ձախողված է. Արմեն Դարբինյան 2020 թվականի ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ն 16,6 տոկոսով կրճատվել է Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Պեկին․ "Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է" Ցուկերբերգը խոստովանել է, որ վիրտուալ իրականությունն իրեն ավելի շատ է գրավում, քան տիեզերք թռնելը 4-ամյա հրաշամանուկը սովորել է գրել 3 լեզուներով Մհեր Գրիգորյան. Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց մենք ունենք նաեւ տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան Դատարանը որոշել է եւս 2 ամսով երկարաձգել Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը․ պաշտպան Արայիկ Հարությունյանը ևս երկու նախարար է նշանակել Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի օրենքը Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար. Փաշինյան Գրի եւ փողի բացակայությունը հանգեցրել է քաղաքակրթությունների ոչնչացմանը. գիտնականներ Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո Վայնշտեյնին մեղադրել են անչափահասի ու եւս երեք զոհի բռնաբարության մեջ Ամբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ) Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Միշուստինը կոչ է արել արագացնել աշխատանքն ԱՊՀ-ում ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ Անոմալ երկար քիթ ունեցող շունը համացանցային աստղ է դարձել Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը Բա «Задержка-ն ինչո՞ւմ ա Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցը (տեսանյութ) Դատախազություն դիմում եմ ներկայացնելու Արսեն Թորոսյանի հանցավոր անգործության վերաբերյալ․ բժիշկ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդեւանյան Քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ` բառադիզմ. Արտակ Զաքարյան Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ հորիզոնականում ենք. Դանիել Իոաննիսյան Միջազգային հարթակներ հասնող անգրագիտություն. ռուսական ԶԼՄ-ն անդրադարձել է Փաշինյանի՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը (տեսանյութ) Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան Անընդունելի է սոցիալապես անապահովների համար գույքահարկի բեռ սահմանելը․ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել թեթեւացնել բոլոր զարգացող երկրների պարտավորության բեռը ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցում է 40 միլիոնը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Կիսում եմ Լանզարոտի կոնվենցիայի հարցով բոլորի անհանգստությունը․ Արմեն Սարգսյան Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան
Հարցում

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի կառավարությանը. Անդրանիկ Թեւանյան

Հայաստանի խորհրդարանում օրուելյան «կրքեր» են բորբոքվում. ուզում են մարդու հեռախոսը «օրենքով» դարձնել կառավարության մատնիչ–գործակալ՝ օգտվելով արտակարգ դրության ընձեռած հնարավորություններից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անունը դրել են «կորոնավիրուսի դեմ պայքար» և անցել գործի։


«Կորոնավիրուսն ում շունն է» նախադասությունն արտասանած իշխանությունը հիմա ընկել է մյուս ծայրահեղության մեջ ու փորձում է շան պես հոտոտել մարդկանց հեռախոսները։

Երբ աշխարհում տարածվում էր կորոնավիրուսը, սրանք չէին նկատում դա։

Առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դա վտանգավոր վիրուս չէ և հատուկ միջոցառումների կարիք չկա։ Պարզվեց՝ հատուկ միջոցառումների կարիք կա, վիրուսն էլ մահաբեր է։

Հիմա փոխարենը Փաշինյանի նշանակած այդ նախարարը հրաժարական տա ստախոսության կամ ոչ կոմպետենտության համար՝ Փաշինյանի մեկ այլ նախարարն օրինագիծ է ներկայացնում՝ առաջարկելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ։

Երբ կորոնավիրուսը հասավ մեր սահմաններին, սրանք չնկատելու տվեցին․ զբաղված էին ՍԴ–ի սեփականաշնորհման ծրագրերով։

Երբ կորոնավիրուսը Հայաստանում էր, սրանք առաջնորդվում էին «Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսով և «թու, թու, թու» անելով պայքարում դրա դեմ։

Երբ բանը բանից անցավ, սրանք ուշացումով արտակարգ դրություն հայտարարեցին, բայց ավելի շատ զբաղված էին մամուլը վերահսկելով, քան թե վիրուսի դեմ պայքարի արտակարգ միջոցառումներ իրականացնելով։

Երբ ամբողջ աշխարհն ունի վիրուսի դեմ պայքարի հաջողված ու չհաջողված փորձեր, սրանք գնում են չհաջողված փորձի ուղղությամբ՝ չիրականացնելով լայնամասշտաբ թեստավորում, չկազմակերպելով օջախային կարանտին և այլն։

Երբ մենք կոչ ենք անում մոբիլիզացնել հանրության բոլոր ուժերը, հրաժարվել ատելության քարոզից, վարչապետը նույնիսկ այս իրավիճակում խորհրդարանից թույնի մթնոլորտ է տարածում, դասակարգային պայքար հրահրում, հանրությանը պառակտող ելույթներ ունենում։ Քաղաքական հետապնդումները չեն դադարում անգամ այս պայմաններում։

Քանի կար, սրանք չէին նկատում վիրուսը, հիմա դարձել են «Վիրուսի վկաներ», ու այդ պատրվակով փորձում են մարդկանց ազատությունները սահմանափակել՝ հետապնդելով նեղ քաղաքական նպատակներ։

Նիկոլ Փաշինյանը հանրությանը բաժանել է սևերի ու սպիտակների։ Նա ցույց է տվել, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը ստորադասում է իր ապօրինի ցանկություններին։ Կորոնավիրուսը տարածվում էր, իսկ նա կոչ էր անում մարդկանց մեծ խմբերով հավաքվել ու իր գոռգոռոցները լսել։

Այս կառավարությունը տապալել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու փուլը, անարդյունավետ է աշխատում արտակարգ դրության պայմաններում։ Հետևաբար նրա ցանկությունը՝ մտնել մարդկանց անձնական կյանք, լեգիտիմ չէ։

Իսկ այն, որ Փաշինյանի կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և պատճառ դարձել դրա տարածման համար, տեսանելի է անգամ անզեն աչքով։

Վրաստանն, օրինակ, ունենալով ավելի շատ բնակչություն, բոլոր կողմերից բաց սահմաններ և ավելի շատ զբոսաշրջիկներ՝ ունի մեզանից մի քանի անգամ ավելի քիչ վարակվածներ։

Հայաստանը բնակչության թվաքանակ/վարակվածներ ցուցանիշով աշխարհում բարձր տեղերում է գտնվում։

Փաշինյանը չունի լեգիտիմություն մարդկանց անձնական կյանք մտնելու այդպիսի հրեշավոր օրենքներ անցկացնելու համար, քանզի չի ապացուցել, որ իր նպատակը ոչ թե քաղաքական հետապնդումներն են, այլ մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հակառակը բազմիցս է ապացուցվել։

Նիկոլ Փաշինյանին բոլորի անձնական կյանք մտնելու հնարավորություն տալը նույնն է, ինչ գինեմոլին գինետուն վստահելը։

Անցած երկու տարին ցույց են տվել, որ այս իշխանությունն ունի մի քանի կայուն հատկանիշ՝ ստախոսություն, ոչ կոմպետենտություն, հանրային ու պետական ռեսուրսները սեփական կարիքների համար օգտագործելու բնավորություն և ատելության գեներատորություն։ Այդպիսի իշխանությանն անձնական կյանք մտնելու իրավունք տալը դեմ է բանականությանը և Սահմանադրությանը։

ՓԱՇԻՆՅԱՆԸ լեգիտիմ էր 2018–ին։ Բայց հիմա նա ՉՈՒՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ, քանզի այն ոչ միայն ընտրությունների ժամանակ ստացած քվեի ուժով է որոշվում, այլ նաև կառավարման արդյունքներով և կոմպետենտությամբ։

Կորոնավիրուսային իրականությունն ապալեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

website by Sargssyan