Ադրբեջանում առաջարկվում է երկարաձգել զորակոչի ժամկետը
Ադրբեջանում կարող է երկարաձգվել զինվորական ծառայության զորակոչի ժամկետը: Այս մասին գրում է minval.az կայքը:
Զորակոչի երկարաձգման մասին խոսվում է «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն ապրիլի 1-30-ը երկարաձգելու մասին» օրինագծում:
Օրինագիծն Ադրբեջանի խորհրդարանի հերթական նիստում քննարկման կդրվի մարտի 30-ին: