Նիկոլ Փաշինյան. Պիտի կիրառենք տնտեսության զարգացման այլ սցենարներ` ավելի ամբիցիոզ
Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նշել է, որ այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում են որպես ապացույց «մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության»:
«Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ:
Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ», - գրել է նա: