Հայաստանի սեփականաշնորհվող ընկերությունների մեծ մասը շահույթով է աշխատում
Հայաստանի սեփականաշնորհվող ընկերությունների մեծ մասը աշխատում է շահույթով։ Այս մասին ասվում է այն տեղեկանքում, որը ներկայացվել է NEWS.am-ին՝ Կառավարությանն առընթեր պետունեցվածքի կառավարման հանձնաժողովում, 2017-2020 թթ․ մասնավորեցման ծրագրի կապակցությամբ։
Ընդամենն ուզում են աճուրդի դնել 47 ընկերություններ, որոնցից 27-ում պետության բաժնետոմսերը կազմում են 50 տոկոս եւ ավելին։
Այդ 27-ից վնասով էին աշխատում միայն 6-ը։ Դրանց ակտիվներից կորուստը կազմում էր մինչեւ 2․982 տոկոս։
Եւս 20 ընկերություն աշխատում էր շահույթով։ Ակտիվներից դրանց շահութաբերությունը կազմում էր զրոյից մինչեւ 11․46 տոկոս։
Ինչ վերաբերում է կապիտալի շահութաբերությանը, ապա 27 ընկերություններից 2-ում այն զրոյական էր, 7-ում՝ բացասական (մինչեւ մինուս 21․3 տոկոս), 18-ում դրական (մնչեւ 45․14 տոկոս)։ Նկատենք, որ այս հարցում պետք է հաշվի առնել, որ պետական ընկերությւոնների մեծ մասում կապիտալը փոքր է (հաճախ նոմինալ)։
Սեփականաշնորհման գործընթացում պետությունն իրավունք ունի սահմանել պահանջներ՝ կազմակերպության պրոֆիլի պահպանման, ներդրումային ու սոցիալական երաշխիքների մասին։ Դրանք չկատարելու դեպքում կարելի է նախատեսել ներդրողի պատասխանատվություն։
Շատ մոտավոր գնահատականով, 47 ձեռնարկություններում բոլոր պետական ակտիվների (լինեն դրանք ամբողջական թե մասնակի պետական աջակցություն) ընդհանուր շուկայական արժեքը կազմում է 35 մլրդ դրամ։ Բայց ավելի մանրակրկիտ գնահատականը կներկայացվի ավելի ուշ՝ անկախ գնահատողների կողմից։