ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության նիստ է հրավիրել
Այս պահին ընթանում է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության նիստը: Այս մասին հայտնեց պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը նշեց, որ ինֆորմացիա չունի այն մասին, որ խմբակցությունը հանդիպելու է վարչապետի հետ:
Նրանք քննարկում են վաղը մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգը: