Ուսանողների ուսման վարձերի վճարումների հետաձգում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ
Գիտեմ, որ որոշ բուհեր այս առումով ընդառաջել են, բայց արդյո՞ք դրանք բոլորն են, չեմ կարող այս պահին ասել։ Այս մասին մարտի 20–ին, Պարետատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ուսանողների ուսման վարձերի վճարումների հետաձգում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք նախարարությունն այդ ուղղությամբ աշխատո՞ւմ է ԲՈՒՀ–երի հետ, թե՞ ոչ։
«Որքան գիտեմ ԲՈՒՀ–երն իրենց մասով որոշումներ կայացրել են, երկուշաբթի օրը մենք ամփոփումները կանենք եւ հաղորդագրություն կտանք, կհասկանանք, որտեղ ինչ իրավիճակ ունենք»,– ասաց նախարարը։