Այսօր՝ 31 մայիսի 2020թ., 00:00
Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Պաշտոնական․ Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար «Հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը: Որո՞նք են Ձեր գործողությունները». Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Թորոսյանին Լոնդոնում հարյուրավոր մարդիկ բողոքում են ընդդեմ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կատարվող բռնության 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է 8 հարց Նիկոլ Փաշինյանին. Սամվել Ֆարմանյան Ադրբեջանում Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով․ Կարեն Հովհաննիսյան Մեսսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի Առաջին անգամ 10 տարվա ընթացքում նկարել են ամենաանորսալի կատվին Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը. Սուրեն Սարգսյան Ռուս կինը ստիպված է եղել ծննդաբերել փողոցում (տեսանյութ) Forbs-ը Քայլի Ջեներին զրկել է ամենահարուստ երիտասարդի կարգավիճակից. ի՞նչ է պատճառ դարձել Մեծ Բրիտանիայում խորհրդավոր մեծահարուստ տղամարդը փորձարկումներ է կատարում մարդկանց վրա Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Ինչպես են Թբիլիսիի բնակիչները պահպանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանոնները (լուսանկարներ) Պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են. Աշոտյան Վերանայե՛ք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը Ինչպես ասում են, կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ… Մասիս Մայիլյանը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ Պեսկովը կորոնավիրուսից բուժման ընթացքում մորուք է աճեցրել և նիհարել է (տեսանյութ) Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիադ Մահրեզի տունը. The Sun Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանավորվելը բարդ է. քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ չհաջողված բանակցությունների մասին Չիկագոյում անկարգությունների մասնակիցը հեծյալ ոստիկանությունից ձի է առեւանգել (տեսանյութ) Ամենաչսիրած հարցն էն ա, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Արդեն զզվելի ա էս ամենը... Գեւորգ Պետրոսյան Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով Եթե Սիմոնյանը նման վայրերում փողկապ է կապում, որպեսզի «սվաղի» իր թերությունները, ապա ես նման խնդիր չունեմ.Պետրոսյան Ճապոնիան մտադիր է մեղմացնել մուտքի սահմանափակումները չորս երկրների քաղաքացիների համար Գերմանական ինքնաթիռը ուղեւորվել է Իտալիա, սակայն հետ վերադարձել․ իտալական օդանավակայանը փակ էր Կառավարությունը փակել է դեպի մատուռ տանող ճանապարհը. կարանտին է Ինդիանապոլիսում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են առնվազն երեքը Հոբբին կարող է օգնել դեպրեսիան հաղթահարելու գործում Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին Բացվել է աշխարհի ամենավտանգավոր ճոճանակը՝ 700 մետր բարձրությամբ ժայռի եզրին (տեսանյութ) Կարո Փայլանը մեկնաբանել է հայկական եկեղեցու վրա հարձակված անձի ձերբակալությունը Օրվա խորհուրդը. Առաջին շնչառությունն աստվածային հոգով Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը Թրամփը Մակրոնի հետ քննարկել է G7-ի գալիք գագաթնաժողովի հարցը Թրամփը հետևել է Crew Dragon տիեզերանավի պատմական արձակմանը (տեսանյութ) Մայիսի 31-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ, Մոսկվա-Երևան չվերթները Թրամփն առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին Մեր գեներատորները հուսալի են Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 4 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք Արձակման հաջող մեկնարկից հետո Crew Dragon-ի տիեզերագնացները հանել են սկաֆանդրները Իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը Համացանցում հայտնվել է Ջոն Լենոնի եւ նրան սպանողի լուսանկարը ողբերգությունից մի քանի ժամ առաջ Հարբած վարորդի անհավանական թռիչքը Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր.Միքայել Մինասյանի նոր տեսանյութը Հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը. Արթուր Վանեցյանի խոսքը՝ նորաստեղծ կուսակցության համագումարին (տեսանյութ) Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ապրիլյան արյունահեղության նախաձեռնողն ինքն ու Ալիեւն են ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Լիբիա կեղծ արժույթներ մատակարարելու մեջ Բեռլինը, Փարիզը եւ Լոնդոնը ափսոսանք են հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներից չի ազատի իրանական մի շարք նախագծեր Պարետը նոր որոշում է կայացրել Նիկոլի գործի շարունակողները. Արարատի մարզում անհայտ անձը խոտով փակել է մի քանի արագաչափեր Google-ը հետաձգել է Android 11 օպերացիոն համակարգի վերջին տարբերակի պրեմիերան Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է կատարում Երևանի վարչական շրջաններում Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման բարձրացվում է գույքահարկի շեմը․ Երվանդ Վարոսյան Հեռավար կրթության պրոցեսից դուրս մնացած աշակերտները ամառվա ընթացքում կլրացնեն գիտելիքները․ Արայիկ Հարությունյան Թուրքիայի կուսակցություններն արձագանքել են Դինքի այրուն և հիմնադրամին հասցեագրված սպառնալիքներին Թե բա Սերժ Սարգսյանին պետք է դատել, թե բա գազը…Մենուա Հարությունյան Պարզվել է Տավուշում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանության բաժին Հայկ Կոնջորյանին խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի համավարակի դեմ պայքարի տապալման պատասխանատուները պատժվեն Ինչու են ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանն ընտրվեց կուսակցության նախագահ Լա Լիգան վերադառնում է (ծաղրանկար) Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Լա լիգան մտածում է երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու մասին Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները․ նախարար
Հարցում

Որտեղից է սկսվում պետությունը կամ կրակոցների տակ տուն կառուցելու նուրբ արվեստը

Ամենասահմանային Կիրանցում տուն են կառուցում: Երկու, երեք կիլոմետր այն կողմ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը եւ կրակոցներ արձակում հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցների ձայնն այնքան բարձր է, որ թվում է հենց քթիդ տակ են կրակում: Ամենաուշագրավը՝ որեւէ մեկը ուշադրություն չի դարձնում կրակոցների ձայնին: Ուրախ են՝ սահմանային Կիրանցում եւս մեկ տուն է կառուցվում:

Գյուղապետ Կամո Շահինյանը կանգնած է շինարարների, նրանց օգնող համագյուղացիների կողքին: Տունը մեծ չէ, բայց տուն է: Տունը կառուցում է գյուղապետի որդիներից մեկը, բայց եթե նա չլիներ, այլ մեկ այլ կիրանցեցի, ապա գյուղապետը կրկին այնտեղ էր լինելու: 

Կառուցում են առանց գումարի՝ ապառիկով, օգտագործելով ընկերական եւ հարազատական կապերը: «Փող չկա, հետո քիչ-քիչ կտանք»,- քթի տակ ծիծաղելով ասում է գյուղապետը: Ցեմենտը մեկից են վերցրել, ավազը՝ մյուսից: Քարը գետաքար է եւ ոչ տուֆ կամ բազալտ: Շինարարներն էլ, որ հարեւան գյուղերից են, առանց տրտնջալու աշխատում են: «Երբ կունենան՝ կտան, կարեւորը սահմանին կանգնած գյուղում տուն ենք կառուցում»,- ասում է նրանցից մեկը:

«Իսկ ինչո՞ւ վարկ չվերցրիք: Վերցնեիք, հանգիստ կառուցեիք, հետո մի քիչ ավելի մեծը կկառուցեիք, ոչ թե մեկ հարկանի՝ տասը ութի վրա»,- հարցնում եմ գյուղապետին: «Չտվեցին, բանկը մերժեց, պարզվեց մի քանի տարի առաջ ուշացում է եղել, ինչ է եղել»,- առանց նեղսրտելու ասում է գյուղապետը:

- Ո՞նց սահմանում ապրող մարդը տուն է կառուցում, իսկ բանկը մերժո՞ւմ է,- հարցնում եմ գյուղապետին:

- Մերժում է,- շատ հանգիստ եւ առանց բանկից նեղանալու պատասխանում գյուղապետը:

Այդ պահին տան հիմքի գործերն ավարտվում են: Խորովածը պատրաստ է: Շնորհավորում են, հնչում են բարեմաղթանքներ, իսկ ադրբեջանցիները դեռ կրակում են: Կենացներից, շնորհավորանքներից հետո սկսում են խոսել կորոնավիրուսից, հանրաքվեից: Առանց դրա հնարավոր չէ, բայց չեն խոսում ադրբեջանական կրակոցներից, որոնք վերջին փուլում ավելացել են:

Ներկաներից միայն մեկն ասաց, որ ուզում է մասնակցել հանրաքվեին: «Ասում են, որ այո ասենք, մեր փողերը հետ են տալու»: Ի՞նչ փողեր, հարցնում եմ սպասելով պատասխանին: «Դե էն որ մեզնից խլել են»,- ասում է շինարարներից մեկը եւ արժանանում ներկաների ծիծաղին: 

Կիրանցում էլ, Տավուշի մյուս գյուղերում էլ հանրաքվեի նկատմամբ անտարբերություն է: Կորոնավիրուսն էլ առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում: Կորոնավիրուսից սիրում են խոսել կանայք, որոնց հավաստի տեղեկություններով էսինչանց էսինչի տանն էլ կորոնավիրուսով հիվանդ կա, էնինչանց էնինչի տանն էլ: 

Փոխարենը ավելի հետաքրքրող եւ քննարկվող թեման Իջեւանի խոշորացումն է: Կարծիքները խիստ տարբեր են: Գյուղապետ Կամո Շահինյանը կարծում է, որ փոքր գյուղերը միավորումից կշահեն: «Գուցե մանկապարտեզի հարցն էլ լուծվի, գուցե գյուղտեխնիկայի ձեռքբերումն էլ հեշտ լինի: Բայց ավագանիում փոքր գյուղերը պետք է անպայման ներկայացված լինեն»,- ասում է գյուղապետը, բայց ներկաների մի մասի սրտով չէ միավորումը: «Իջեւանի ռայկոմն են վերականգնում: Էդքան բան»,- ասում է ներկաներից մեկը:

Հետո զրույցը գլորվում հասնում է ամենակարեւորին՝ բնակարանային խնդրին: «Գյուղում երիտասարդ ընտանիքներ կան, որոնք բնակարանի, տան խնդիր ունեն: Նրանց օգնել է պետք: Քոթեջներ են պետք, փոքր տներ: Գյուղից երիտասարդները չեն ցանկանում հեռանալ, ամուր կպել են գյուղին: Նրանց աջակցել է պետք: Չեմ ասում անվճար տուն տան, բայց օգնեն»,- ասում է գյուղապետը, բայց ներկաներից մեկը զայրացած ավելացնում է. «Սահման ենք պահում, որ օգնեն, ահայտույց օգնեն տուն կառուցենք ի՞նչ կլինի»:

Դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, բայց երիտասարդները, որոնք եկել էին օգնելու իրենց ընկերոջը տուն կառուցելու գործում, ասում էին, որ եթե պայմանագրային զինծառայությունն ավելի գրավիչ լիներ, ապա իրենք հաճույքով գյուղի գործը կհամատեղեին նաեւ զինծառայության հետ:

Հարեւան Բերքաբերից Դավիթը նոր է ավարտել զինծառայությունը: Եկել էր ընկերոջը օգտնելու: Նա էլ պատմում է, որ եղբայրը Ռուսաստանից եկել է, ուզում է հաստատվել Բերքաբերում, բայց ֆինանսական խնդիրներ կան, չի կարողանում տան հարցը լուծել եւ ստիպված կարող է գնա կամ Ռուսաստան կամ Երեւան:

Դավիթի եղբայրը գուցե առողջ է, գուցե թեւն ու ոտքը տեղը, բայց խնդիրներ ունի, ֆինանսական խնդիրներ, ուզում է ապրել այն գյուղում, որը ադրբեջանական դիրքերից մի քանի մետրի վրա է: Որ թե մի քանի հարյուր, այլ մի քանի մետրի վրա, բայց պետությունը նրանց չի նկատում, չի աջակցում:

Դավիթի եղբայրը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի նման չգիտի ում դիմի գումարի հարցով, որ կարողանա մի քանի հազար դոլոր իրար գցել տուն կառուցելու կամ գնելու համար:

Իսկ կիրանցեցին տարբերակ է գտել տուն սարքելու: Հոգնել է սպասել պետության աջակցությանը: Վաղը կկառուցի մեկ ուրիշը: Կկառուցեն եւ այսպես կպահեն պետությունը: Հարցնում եք որտեղից է սկսվում հայրենիքը: Հայրենիքը սկսվում է հենց այստեղից՝ սահմանում կրակոցների տակ տուն սարքող այս փոքրիկ եւ այս գյուղի նման սահմանում կանգնած մյուս գյուղերից:

Կիրանցեցին, բերքաբերցին, կոթեցին աղմկելու հակումներ չունեն: Նրանք կրակոցների, գնդակոծությունների տակ ապրում, արարում են արդեն երեսուն տարի: Նրանք չեն ասում հայ-հարայ եկեք, հասեք կրակում են, մեզ օգնեք, մեզ աջակցեք, մեզ փկեք: Նրանք պետություն են պահում: Պահում են առանց աղմուկ-աղաղակի, բայց դա չի նշանակում, որ պետությունը նրանց պետք է անուշադրության մատնի կամ մտածի, թե նրանք միամիտներ են, որոնց անվերջ կարող են խաբել:

Տարիներ առաջ, երբ մարզպետն Արմեն Ղուլարյանն էր, գյուղի ուսուցչուհիներից մեկն ասաց, թե Երեւանից եկել եւ աշխատում է գյուղի դպրոցում: «Իբր մի լավ բան ես արել մի հատ էլ ասում ես»,- քմծիծաղ տալով ասել էր պաշտոնյան, որը հիմա նոր պաշտոն է ստացել եւ ասում են անգամ ձեռք է բերել Երեւանի զբոսայգիներից մեկը: Պաշտոն է ստացել «նոր» Հայաստանում: Իսկ կիրանցեցին կրակոցների տակ տուն է կառուցում: 

Գյուղերն արդեն ջրի խնդիր ունեն, քանի որ անտառհատումների հետեւանքով աղբյուրներն են չորանում: Իսկ ի՞նչ կլինի գյուղերի հետ, որոնք զրկվեն խմելու ջրից պետք է հասկանալի լինի բոլորին, այդ թվում բնապահպանութան նախարարին: Լավ է, որ գոնե հիմա անտառահատումները դադարեցվել են, եւ եթե սա շարունակական լինի, ապա անտառն աստիճանաբար ուշքի կգա:

Կիրանցեցին լավատես է: Գիտեն, որ մի օր անտառի հարցն էլ կլուծվի, մյուս հարցերն էլ: Գյուղն այստեղ է անհիշելի ժամանակներից: Տեսել են եւ ալաններին եւ պարսիկներին, բյուզանդացիներին, սելջուկներին, օսմանցիներին, լեզգիների արշավանքները, դասեր են տվել ադրբեջանցիներին եւ կհաղթահարեն նաեւ կորոնավիրուսյան այս փուլը: Կիրանցում տուն են կառուցում:

Գեղամ Նազարյան

Top-News.am   

website by Sargssyan