Ադրբեջանական բանակը պատրաստվում է «իդլիբյան» սցենարին
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն եւ այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել է օրերս ավրատված լայնածավալ զորախաղերի արդյունքները: Նա խոսել է ռազմական ուսուցման ժամանակ տեխնիկայի նորագույն մեթոդների կիրառման անհրաժեշտության մասին:
Զաքիր Հասանովը կարեւորել է Թուրքիայի զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը եւ երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Ավելին, նույն Հասանովը կարեւորել է Թուրքիայից ռազմական տեխնիկայի ձեռք բերումը:
Ադրբեջանական մամուլն ընդգծում է, որ ըստ ամենայնի, Զաքիր Հասանովին ոգեւորել է թուրքական բանակի իդլիբյան գործողություններն ընդդեմ Սիրիայի զինված ուժերի: Նշվում է, որ ի պատասխան սիրիական բանակի օդուժի գործողությունների թուրքական բանակն օգտագործել է աննախադեպ մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքավորումներ, այդ թվում եւ ինքնակործան-դրոններ:
Ադրբեջանցի հոդվածագիրը նշում է, որ այս մարտավարական հնարքը ծանր հարված է հասցրել սիրիական բանակին, ինչը ոգեւորել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին եւ զարմացրել անգամ ռուսաստանցի զինվորականներին:
Հոդվածագիրը չի մոռացել հիշեցրել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործել է անօդաչու թռչող սարքեր եւ ընդգծել,մ որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, ըստ ամենայնի, պատրաստվում է մարտական գործողությունների ժամանակ շեշտը դնել հենց ԱԹՍ-ների եւ հատկապես ինքնակործան-դրոնների վրա:
Ադրբեջանում հույս են հայտնում, որ այսուհետ Ադրբեջանը կգնի ոչ միայն իսրայելյան, այլ նաեւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ: Թուրքական արտադրության «Աքընջի» ԱԹՍ-ները ի վիճակի են օդ բարձրացնել մինչեւ 1300 կիլոգրամանոց հրթիռներ եւ կառավարվում են արհեստական բանականության կողմից:
Թուրքական ռազմական արդյունաբերությունը արտադրում է նաեւ ինքնակործան-դրոններ, որոնք եւս ադրբեջանական կողմը ցանկանում է գնել:
Երամով գործող ԱԹՍ-ները համագործակցում են միմյանց հետ, ինքնուրույնաբար գտնում են թիրախները եւ ոչնչացնում դրանք: Ադրբեջանում շատ են ոգեւորված թուրքական դրոններով եւ կարծում են, որ բարենպաստ պայմաններ է ստեղծվել իրենց բանակի ռազմական հզորության ավելացմ,ան համար, կրկին միամտաբար կարծելով, որ գիտատեխնիկական առաջընթացից կարող են օգտվել բացառապես իրենք:
Ադրբեջանական մամուլը ենթադրում է, որ արդեն իսկ թուրք-ադրբեջանական բանակցոթւյուններ են ընթանում այդ դրոնների ձեռք բերման համար:
«Ադրբեջանական բանակի զինանոցը թուրքական ԱԹՍ-ներով համալրելը հնարավորություն կտա ղարաբաղյան պոտենցյալ պատերազմում անվիճելի առավելություն ստանալ»,- գրում է ադրբեջանցի հոդվածագիրը, մոռանալով մի շատ կարեւոր հանգամանք, որ Ադրբեջանի հարևեւաննները եւս տեղյակ են գիտատեխնիկական առաջընթացի մասին եւ իրենց զինանոցը համալրում են շատ ավելի հզոր զինատեսակներով, քան թուրքական ԱԹՍ-ներն են:
Ադրբեջանցի հոդվածագիրը երազում է, որ հնարավոր պատերազմի դեպքում ադրբեջանական բանակը լիարժեք կօգտագործի ԱԹՍ-ների երամները եւ առավելության կհասնի: Եւ կրկին անգամ ադրբեջանական կողմը կտրվում է իրականությունից եւ ընկնում երազների գիրկը:
Ինչ վերաբերում է Իդլիբին, ապա հիշեցնենք ադրբեջանցի հոդվածագրին, որ այսպես կոչված թուրքական հզոր պատասխանը հանգեցրեց նրան, որ Էրդողանը ընդունեց ռուսաստանյան կողմի բոլոր պահանջներն ու առաջարկները:
Top-News.am